Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Վայոց Ձոր

Վայոց Ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավում: Մարզի տարածքը կազմում է 2308 քառ. կմ, բնակչությունը՝ 53.000 մարդ: Մարզկենտրոնը Եղեգնաձոր քաղաքն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանից 160 կմ հեռավորության վրա:

Հուշարձաններ ....

ՋԵՐՄՈՒԿ

Ուզու՞մ եք կազմակերպել Ձեր հանգիստն ու բուժումը, հիանալ Վայոց ձորի չքնաղ բնությամբ, հանգստանալ նրա գրկում, ապա շտապեք Ջերմուկ առողջարանային քաղաք: Այստեղ առկա են բուժման և հանգստի բոլոր պայմանները…

ԳՆԴԵՎԱՆՔ

Երբ Սոփիա իշխանուհին 10-րդ դարում կառուցեց այս չքնաղ եկեղեցին՝ արձանագրեց. ,,Վայոց ձորը անակն մատանի էր, շինեցի սա և ակ դրեցի վրան,,: Այն հայոց ճարտարապետության գողտրիկ կառույցներից է:

ԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Եթե սիրում եք հաղթահարել լեռնային դժվարանցանելի կածաններ և սողոսկել քարանձավներ՝ խորհուրդ ենք տալիս անպայման այցելել Արջերի քարանձավ: Այստեղ Ձեր առջև մի հրաշալի աշխարհ կբացվի…

ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

Ուզու՞մ եք համտեսել հայոց անմահական գինին: Ուզու՞մ եք վայելել ոչ միայն խաղողի և նռան, այլև մոշի, մոռի, այլ հատապտուղներից և մրգերից պատրաստված անուշահամ գինիները… այցելեք Արենու գինու գործարան: Այնտեղ ձեզ սիրով կհյուրընկալեն…

ՄՈՄԻԿ ՃԱՐՏԱՐԱԱՊԵՏ

13-14-րդ դարերում ապրած Մոմիկ ճարտարապետի գլուխգործոցները դեռ երկար կհիացնեն Հայաստան այցելողներին: Նա հիրավի, հայ ճարտարապետության մեծագույն գործիչներից է…

ԱՐԵՆԻ

Եթե ցանկանում եք տեսնել, թե որտեղ է հայտնաբերվել աշխարհի ամենահին կոշիկը, որտեղ է գտնվում աշխարհի հնագույն գինու հնձանը, մասնակցել ամենամյա գինու փառատոնին և հիանալ Մոմիկ ճարտարապետի իսկական գլուխգործոցով՝ ապա այցելեք Վայոց ձորի մարզի Արենի գյուղ…

ԳԼԱՁՈՐԻ ՎԱՆՔ

Գլաձորի վանքը աչքի է ընկնում ոչ միայն առանձնակի գեղեցկությամբ: Այնտեղ գործել է աշխարհի միջնադարյան խոշորագույն համալսարաններից մեկը….

ՄԱԳԻԼԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Վայոց ձորում գտնվող այս քարանձավը ամենամեծերից է Հայաստանում: Այն ոչ միայն չղջիկների համար կացարան է ու առանձին պոպուլացիա, այլև եղել է հնադարյան մարդու կացարան և բնակավայր…

ՄՈԶՐՈՎԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Մոզրովի քարանձավն իր մեծությամբ երրորդն է Հայաստանում, սակայն այն իր բացառիկ գեղեցկությամբ առաջիններից մեկն է համարվում ողջ աշխարհում…

ՆՈՐԱՎԱՆՔ

Ուզու՞մ եք հիանալ միջնադարյան անվանի ճարտարապետներ Մոմիկի և Սիրանեսի գլուխգործոցներով, ապա այցելեք Վայոց ձոր՝ Նորավանք: Այնտեղ ձեզ այնքա՛ն հրաշքներ են սպասվում…

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

Մետաքսի ճանապարհի մի հատվածն անցնում էր Հայաստանով և առևտուրը խթանելու համար շատ հայ իշխաններ ճանապարհին քարավանատներ են կառուցել: Սելիմի քարավանատունը դրանցից մեկն է և այցելելով Վայոց ձոր՝ ոչ միայն կհիանաք քարավանատան ոճավորմամբ, այլև՝ Վարդենյաց լեռների գեղեցկությամբ…

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

Հայ ժողովուրդը եկեղեցիներից զատ միջնադարում կառուցել է նաև ամրոցներ, որ կառուցողական վարպետությամբ ու գեղեցկությամբ բնավ չեն զիջում եկեղեցիներին…. Այդպիսին է Սմբատաբերդը, որի բնական անառիկությունը ամրապնդվում է ամուր պարսպաշարով….

ՑԱԽԱՑ ՔԱՐ

Ցախաց քար վանական համալիրը, որ կառուցվել է 10-րդ դարում, հայկական ճարտարապետության ու հայոց գեղատեսիլ բնության գեղեցիկ համադրության օրինակներից է…