Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Արջերի քարանձավը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփի գյուղից 8 կմ հարավ-արևմուտք՝ գյուղի դիմացի դժվարամատչելի ժայռերի մեջ, որոնք հնարավոր է հաղթահարել լեռնային նեղ ու դժվարամատչելի կածաններով: Քարանձավը ՀՀ և, ընդհանրապես, Անդրկովկասի ամենաերկար կարստային քարանձավն է: Քարանձավի բարձրությունը 1655 մետր է: Արջերի քարանձավը հայտնաբերվել է 1981 թվականին որսորդների կողմից, և անվանակոչվել է ` քարանձավում հայտնաբերված արջի ոսկորների պատճառով: Քարանձավի մուտքի մակերեսը մոտավորապես 10 քմ է, հայտնաբերվելուց հետո երկրաբանական լուրջ ուսումնասիրությունների չի ենթարկվել: Քարանձավի աշխարհագրական դիրքը ունի չոր ցամաքային կլիմա` ջերմաստիճանի բարձր տատանումներով: Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 500 մմ: Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալներով քարանձավի միջին ջերմաստիճանը 10.2 C է, ամենաբարձրը դիտվել է` 12.2 C, ամենացածրը` 7 C: Քարանձավի ընդհանուր երկարությունը 3,5 կմ է, դեպի երկրի ընդերք է խորանում ավելի քան 700 մ: Այն գրեթե ամբողջությամբ ձևավորված է կալցիումի կարբոնատով, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ ու բազմապիսի ստալակտիտներ (շթաքարեր) ու ստալագմիտներ (պտկաքարեր): Քարանձավի ներսում բազմաթիվ հսկայական դահլիճներ կան, որոնք, սակայն, իրար են միանում բավական նեղ միջանցքներով, որոնցով անցնելը հաճախ միայն սողալով է հնարավ: Այսօր քարանձավ այցելելը հնարավոր է հատուկ թույլտվությամբ ու ուղեկցորդի ներկայությամբ: Առանց քաջատեղյակ ուղեկցորդի խորհուրդ չի տրվում մտնել քարանձավ, քանի որ մոլորվելու հավանականությունը բավական մեծ է: Քարանձավում ջրի պաշարը կարելի է լրացնել քարանձավային գետի բյուրեղյա մաքրության ջրից: Այս գետը կաթիլ առ կաթիլ առաջացրել է քարանձավի խորքի ստորերկրյա լճակը: