Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄԱԳԻԼԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Մագիլի քարանձավը Հայաստանի ամենամեծ քարանձավերից է: Գտնվում է Վայոց ձորում: Ուսումնասիրված և քարտեզագրված տարածքն ունի 1,7 կմ խորություն: Ամառ թե ձմեռ, այստեղ հաստատուն ջերմաստիճան է՝ +14 աստիճան: Հնագույն ժամանակներից Մագիլի քարանձավը մարդու բնակատեղի է եղել: Ուսումնասիրությունների ժամանակ այստեղ էնելոիթյան ժամանակաշրջանի մարդու գործունեության հետքեր են հայտնաբերվել՝ քարեդարյան գործիքներ, ոսկորներ: Այստեղ մարդիկ ապաստանել ու բնակվել են նաև միջնադարում, քանզի քարանձավը որպես ապաստարան՝ իդեալական է եղել թշնամական հարձակումներից պաշտպանվելու ժամանակ: Քարանձավի մուտքը նեղ է, սակայն ներսում կան ընդարձակ, բարձրաբերձ դահլիճներ: Հանդիպում են շթաքարեր ու պտկաքարեր: Մագելի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների կացարան։ Այստեղ հանդիպում են եվրոպական չղջիկների ներկայացուցիչների շուրջ 65 տոկոսը: