Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Վայոց Ձոր ....

Վայոց Ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավում: Մարզի տարածքը կազմում է 2308 քառ. կմ, բնակչությունը՝ 53.000 մարդ:

Մարզկենտրոնը Եղեգնաձոր քաղաքն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանից 160 կմ հեռավորության վրա:

Մարզում առկա են 44 բնակավայրեր, որոնցից երեքը՝ Եղեգնաձորը, Վայքը, Ջերմուկը՝ քաղաքային:

Վայոց Ձորը հյուսիսից սահմանակից է Արարատի և Գեղարքունիքի մարզերին, հարավից՝ Սյունիքի մարզին, արևմուտքից՝ Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետությանը, արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությանը:

Վայոց ձորի մարզի տարածքով է հոսում Արփա գետը:

Վայոց ձորի տարածքով է անցնում դեպի Իրան տանող միջպետական մայրուղին:

Չնայած իր փոքրությանը՝ մարզը հարուստ է պատմական հուշարձաններով և մշակութային ավանդույթներով: Վայոց ձորը իրավամբ, կարելի է համարել աշխարհի գինեգործության կենտրոնը, քանզի այստեղ՝ Թռչունների քարանձավում է հայտնաբերվել աշխարհի հնագույն գինու հնձանը: Հենց այստեղ՝ Արենիում անց է կացվում ամենամյա գինու փառատոն: Վայոց ձորում է գտնվում Ջերմուկ առողջարանային քաղաքը, պատմական հուշարջաններից առավել հայտնի են Արենի եկեղեցին, Նորավանքը, Գնդեվանքը, Սելիմի քարավանատունը, Գլաձորը, Սմբատաբերդը, Մոզրովի, Արջերի, Մագիլի քարանձավները…