Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Սիրելի բարեկամ.

Մեր ընկերությունը փորձում է իր ուրույն խոսքն ասել զբոսաշրջության հայաստանյան շուկայում: Մենք մշակել ենք հատուկ մարտավարություն և մոտեցումներ՝ էապես բարելավելու հայկական զբոսաշրջային ոլորտը:

Մեր կազմակերպության մեջ ներգրավված են արհեստավարժ աշխատակիցներ, իրենց գործին նվիրյալ անձինք, ովքեր ջանք չեն խնայում՝ բավարարելու մեր հյուրերի ճաշակը, հետաքրքրությունները:

Մենք աշխատում ենք մաքսիմալ հնարավորություն ընձեռնել հյուրերին՝ ծանոթանալու մեր հինավուրց երկրի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին: Եվ այդ առումով աշխատել ենք, որ մեր ընկերության կայքը լինի հագեցած ինֆորմացիայով և գունագեղ պատկերներով, որ Ձեր առաջ բացում են Հայաստանն իր ողջ գրավչությամբ:

Այսօր մենք այլ իրականության մեջ ենք բնակվում... Քսանմեկերորդ դարը շատ մեծ հնարավորություններ է ընձեռում մարդուն:Մարդուն, ով անգամ կարող է ճամփորդել հեռավոր երկրներ` իր տանը, իր աշխատասենյակում համակարգչի դեմ նստած:

Սակայն ոչինչ չի կարող փոխարինել իսկական կենդանի ճամփորդությանը...երբ Դուք այցելելով մեր հնամենի հայրենիք, որ իրավամբ, համաշխարհային քաղաքակրթության ակունքներից մեկն է, Ձեր ձեռքով շոշափեք հազարամյակների խորքերից վեր հառած այս քարեղեն հուշարձանները և մեր զբոսավարների հետ կենդանի շփման արդյունքում Ձեզ համար նորովի կբացահայտեք Հայաստանը:

Հարգելի բարեկամ. Մենք սիրում ենք մեր երկիրը և մեր հյուրերի առջև պատրաստակամ ենք բացել այս հրաշք բնաշխարհի գաղտնիքները....

Եթե երբրև որոշեք այցելել Հայաստան` համոզված եղեք, այստեղ Ձեզ սպասում են ոչ միայն բազում անակնկալներ.... աստվածայինարարչագործ այս երկրում Դուք անգամ կբացահայտեք նորովի... ինքներդ Ձեզ: