Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

Սմբատաբերդը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Ամրոցի մասին առաջին հիշատակությունները վերաբերվում են 5-րդ դարին: Բայց պարսպաշարի ու շաղախի տեսքը թույլ են տալիս ենթադրել, որ ամրոցը ներկայիս տեսքով կառուցվել է 10-11-րդ դարերում: Այն միջնադարյան Հայաստանի կարևորագույն ամրացված բնակավայրերից է եղել: Ամրոցը բավական անառիկ է, քանզի ունի նաև բնական պատնեշ՝ Արտաբունի և Եղեգիսի ձորերը: Պարիսպները բարձր են ու լայն, բրգավոր: Պարիսպների բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը` 3-5 մետրի: Շարված է բազալտե ճեղքված ու կոփածո քարերով և կրաշաղախով: Պարիսպների ընդհանուր երկարությունը մոտ 1 կմ է: Ամրոցը պարսպով բաժանված է երկու՝ հյուսիսային և հարավային մասերի: Երկու մասերն էլ ունեն իրենց միջնաբերդը: Ամրոցի երկու մասում էլ պահպանվել են ջրավազանների, զորանոցների ավերակներ: Ամրոցը կառուցված է միջնադարյան ամրոցաշինության բոլոր կանոններով ու նախատեսված է եղել երկարատև պաշտպանության համար: Ամրոցն ունի երեք մուտք, որոնցից գլխավորը հյուսիսային մուտքն է: Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցախաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։ Սմբատաբերդն այսօր Հայաստան այցելող զբոսաշրջիկների սիրած վայրերից է: