Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում: Տարածքը կազմում է 29.800 քառակուսի կիլոմետր: Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավ-արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությանը, հարավից՝ Իրանի իսլամական հանրապետությանը, հարավ-արևմուտքից՝ Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետությանը, արևմուտքից՝ Թուրքիային: ՀՀ դրոշն է՝ հորիզոնական կարմիր, կապույտ, ծիրանագույն: Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ ՀՀ օրհներգը ,,Մեր հայրենիք,, երգն է, որի խոսքերը պատկանում են Միքայել Նալբանդյանին, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանին: ՀՀ դրամական միավորն է ՀՀ դրամը, որ գործածության մեջ է 1993 թվականի նոյեմբերից: