Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄՈԶՐՈՎԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Մոզրովի քարանձավը Հայաստանի բացառիկ գեղեցկությամբ քարանձավներից է: Այն գտնվում է Վայոց ձորի Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի կողքին: Քարանձավը պատահաբար հայտնաբերվել է 1970-ական թվականներին՝ ճանապարհի շինարարության ժամանակ: Մոզրովի քարանձավը կարստային է, որի պատճառով այն արդեն իսկ հանդիսանում բացառիկ բնական հրաշք: Այստեղ կարող եք տեսնել անկրկնելի կարստային գոյացություններ` բազմագույն շիթաքարեր, կաթիլաքարեր, պտկաքարեր և անկրկնելի գեղեցկության բյուրեղներ: Բազում քարանձավախուզներ հայտարարում են, որ Մոզրովի քարանձավը ամենագեղեցիկներից մեկն է ողջ աշխարհում: Մոզրովի քարանձավն ամբողջովին դիտելու համար պահանջվում է ավելի քան 4 - 5 ժամ: Նրա հետազոտված մասի երկարությունը շուրջ 270 մետր է: Քանի որ մինչ օրս Մոզրովի քարանձավում բնական կաթոցներ կան, այն համարվում է կենդանի քարանձավ. Այսինքն՝ շթաքարերի կազմավորումը այժմ էլ բնական ընթացքի մեջ է: