Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄՈՄԻԿ ՃԱՐՏԱՐԱԱՊԵՏ

Մոմիկը 13-14-րդ դարերում ապրած անվանի ճարտարապետ է, ում գլուխգործոցները հիմա էլ հիացմունք են արժանացնում այցելուներին: Նա ծնվել է Կիլիկիայի հայոց թագավորությունում և սկզբնական շրջանում գործել որպես ծաղկող-մանրանկարիչ: Հայոց արքունիքի պատվերով մի քանի գրքեր է նկարազարդել: Ապա տեղափոխվել է Արևելյան Հայաստան: Շուտով վատանում է Մոմիկի տեսողությունը և նա թողնելով մանրանկարչությանը՝ անցնում է ճարտարապետության: Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը։» Մոմիկ ճարտարապետի ձեռքի գործն են Ամաղուի Նորավանքը, Արենիի եկեղեցին, բազում քանդակներ ու խաչքարեր, որոնք հիրավի, հայ ճարտարապետության գլուխգործոցներ են: Ավանդույթը պատմում է, որ Մոմիկը սիրահարվում է Օրբելյան իշխանադստերը: Իշխանը նրանց ամուսնության համաձայնությունը տալու համար պահանջում է Մոմիկից երեք տարում կերտել այնպիսի մի հուշարձան, որ նմանը չունենա աշխարհում: Մոմիկը կառուցում է Նորավանքը, սակայն ուխտադուրժ իշխանը նրան հրում է Նորավանքի եկեղեցու երկրորդ հարկից ու սպանում: Սա իհարկե, սոսկ ավանդապատում է: Անվանի ճարտարապետը մահացել է 1333 թվականին ու թաղված է հենց իր գլուխգործոցի՝ Նորավանքի Բուրթելաշեն եկեղեցու հարավային պատի տակ: