ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆ

Մի խոսքով, Խանջյանից դժգոհ էին հանրապետության ներսում, քանզի նա Մոսկվայի դրածոն էր և նրա քաղաքականության իրականացնողը, դժգոհ էին նաև Կենտրոնում, քանզի նա ըմբոստ էր ու չէր կամենում Ստալին-Բերիա զույգի հլու կամակատարը լինել: Նրա հանդեպ անգամ երկու անգամ հեղաշրջում կազմակերպեցին, սակայն հաջողություն չունեցան: Ամեն դեպքում, զգալով իր գլխին կախված սուրը` Խանջյանն ստիպված էր ընդառաջ գնալ ՆԳ […]

Read More »

ԴՈՒԱՅԹ ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐ

-Երբ պատրաստվում ես ճակատամարտին, պլաններն անիմաստ են, սակայն պլանավորելն անհրաժեշտ է: -Դիվանագետն այն մարդն է, ում շատ բարձր են վճարում ոչինչ չասելուց առաջ շատ մտածելու համար… -Այն մարդն է ինտելեկտուալը, ում ավելի շատ խոսքեր են հարկավոր, որպեսզի նա ասի ավելին` քան իրապես գիտե… Այս խոստովանությունները պատկանում են ԱՄՆ 34-րդ նախագահ, 20-րդ դարի ամենամեծ զորավարներից մեկին` […]

Read More »

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆ

Հասարակական գործունեության բնագավառում Ալեքսանդր Խատիսյանը գլխապտույտ կարերիա է ապահովում. Միայն 1900 թվականին վերադառնալով Թիֆլիս մշտական բնակության, նա 1902 թվականին ընտրվում է Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ: Այստեղ նա ակտիվ գործունեություն է ծավալում, աչքի է ընկնում և 1906 թվականին դառնում է քաղաքագլխի օգնական, իսկ 1909-1917 թվականներին` Թիֆլիսի քաղաքագլուխ: Նա հատկապես աչքի է ընկնում հռետորությամբ և ժամանակի քաղաքական […]

Read More »

ԿՈՄՍ ԼՈՌԻՍ ՄԵԼԻՔՈՎ

Արդահանի գրավումից հետո Զևինի մոտ նրա գլխավորած բանակի վրա հարձակվեց թուրք զորավար Մուխթար Փաշան, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորաբանակը, գրոհով գրավեց Կարսը և, ապա՝ պաշարեց Էրզրումը։ Ալաջայում ցույց տված քաջության համար նրան շնորհուեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գյորգիի շքանշան։ Այս իրադարձությունների ֆոնի վրա հայրենի Լոռիում ժողովուրդը նրա մասին երգ ձոնեց. -Ես […]

Read More »

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ

1915 թվականին Մարտիրոս Սարյանը Պետերբուրգում կերտեց Ալեքսանդր Մանթաշյանցի որդու` Հովսեփ Մանթաշյանցի դիմանկարը: Ինչպես նշում է մեծ նկարիչն իր հուշերում, աշխատանքի ժամանակ նա հանդիմանել է Հովսեփին, որ հոր մահից հետո եղբայրներով նրա կարողությունը փոխանակ բազմապատկելու և ազգի շահերին ի նպաստ դնելու` վատնում են մոլախաղերի մեջ: Արդարանալով` մեծ բարեգործի որդին ասում է. – Մենք եղբայրներով որոշել ենք […]

Read More »

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

Բաբա Քուհի ճգնությունը Հարություն Շմավոնյանի կենսագրության առեղծվածներից է. ինչպե՞ս են նրան ընդունել իսլամական մոլեռանդ ոգով ապրող դերվիշներն իրենց համայնքում: Ինչևէ. ճգնության յոթ տարիները հենց այնպես չանցկացրեց Շմավոնյանը: Բաբա Քուհի ճգնությունը իսկական համալսարան հանդիսացավ նրա համար: Նա ամբողջ ժամանակահատվածում ուսումնասիրեց արաբերեն և պարսկերեն լեզուները, գրականությունը, մշակույթն` այդ ասպարեզում դառնալով ժամանակի լավագույն գիտակներից մեկը: Հոդվածի ամբողջական word […]

Read More »

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Այն, որ Մաշտոցից առաջ ունեցել ենք գիր ու գրային համակարգ՝ արդեն աներկբա է ու բազում վկայություններ կան։ Ըստ ամենայնի, 301 թվականին, ի թիվս մշակույթի այլ ոլորտների, արգելվեց նաև հայոց գիրը։ Քրիստոնեությունը մուտք էր գործել Հայաստան՝ Արշակունիների թողտվության շնորհիվ: Սակայն շուտով հայոց եկեղեցին դառնալով երկրի խոշոր հողատերերից մեկը` խոչընդոտում էր կենտրոնաձիգ պետությանը: Ժառանգաբար Պարթևների տոհմին էր […]

Read More »

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նա Վանում զինվորական խորհուրդ ստեղծեց, որի մեջ կենտրոնացրեց նաև քաղաքի վարչական իշխանությունը: Ողջ ազգաբնակչությանը մոբիլիզացրեց, բաժանեց խմբերի, քաղաքը մասնատեց պաշտպանական շրջանների: Արամի զինվորական ու կազմակերպչական տաղանդն իր արդյունքը տվեց: Վանը հաղթանակեց: Հայ կամավորների ու ռուսական բանակի քաղաք մտնելուց հետո Արամը ձեռնամուխ եղավ տեղում քաղաքացիական իշխանության մարմինների ձևավորմանը: Նա ցանկանում էր Վասպուրականում անկախ հայկական պետություն ստեղծել […]

Read More »

ՀԱՄՈ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Կարելի է ասել, Համո Օհանջանյանն իր երկրին, իր ժողովրդին տվեց, ինչ որ ուներ: 1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայի հերոսամարտում զոհվեց նրա ավագ որդին: Նրա քույրը` Սաթենիկը, նույն թվականին վախճանվեց տիֆից` հոսպիտալում վիրավորներ խնամելիս… Ակտիվ հասարակական, կուսակցական կյանք էր վարում նաև Օհանջանյանի կինը` Ռուբինա Արեշյանը, որ Սուլթան Համիդի դեմ մահափորձի անմիջական կազմակերպիչներից էր և ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր […]

Read More »

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդին: Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար […]

Read More »

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՈՎ

Պատերազմի ավարտից հետո ռուսական ռազմական շտաբի գեներալները միջնորդում են շտաբի պետին, որ Նազարբեկովին նշանակի Կովկասում, որպես գնդի հրամանատար: Գլխավոր շտաբի պետը Նազարբեկովի երեսին շպրտում է.- Հայտնի լինի Ձեզ, որ հայկական ծագում ունեցող մեկը չի կարող լինել գվարդիական գնդի հրամանատար։  Նազարբեկովի պատասխանը կտրուկ էր. -Թող հայտնի լինի Ձեզ, որ ես հայկական ծագում չունեմ: Ես զտարյուն հայ […]

Read More »

ՂԱԲՈՒՍ ՆԱՄԷ

Սեռական կրքերը բավարարելու մասին: Եթե սիրում ես մեկին, ապա ոչ հարբած, ու ոչ խիստ զգոնության ժամանակ հաճախակի չկենակցես նրա հետ… Ցանկությունների հաճախակի բավարարումը վնասակար է, բայց վնասակար է նաև չափազանց ժուժկալությունը: Հենց որ մեջդ ցանկություն առաջանա,անմիջապես չբավարարես այն, որովհետև դա անասնական վարվելակերպ է: Կենդանին ոչ մի բանի ժամանակը հաշվի չի առնում. որտեղ հասցնի, այնտեղ էլ […]

Read More »

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

Ասում են, Էյնշտեյնը ցրված էր, երբեմն` միամիտ, բայց և ընդգծված սուր հումորով: Մի անգամ դասախոսության ընթացքում Էնշտեյնին հարցրեցին, թե ինչպե՞ս են կատարվում հայտնագործությունները: Նա մի պահ մտածեց և պատասխանեց. -Ասենք, բոլորը գիտեն, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել: Սակայն գտնվում է անտեղյակի մեկը, որն այդ մասին չգիտի եւ հենց նա էլ հայտնագործություն է անում: Հոդվածի […]

Read More »

ՀԱՐԵՄ

Դրա հետ մեկտեղ` կինը նաև սոցիալական կշիռ էր և բազմակին անհատը բնականաբար, նյութական ապահով խավից կարող էր լինել, որպեսզի կարողանար ապահովել իր կանանց և հարճերի գոյությունն ու բարեկեցությունը: Հայ իրականության մեջ էլ տարածված էր բազմակնությունը, սակայն կանայք մեր նախնիների մոտ հատուկ կարգավիճակ և սոցիալական դիրք են զբաղեցրել: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր և հիշատակություններ` Հայաստանում […]

Read More »

ԹՈՒՐՔ ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1990 ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Այս նույն շահերը Թուրքիայի և Իրանի միջև բաժանվում էին նաև Անդրկովկասում, ուր ավելի էր սրված իրավիճակը էթնիկ բախումների հետևանքով: Այստեղ ավելի ընդգծված էր  առճակատումը. եթե Թուրքիան ի սկզբանե պաշտպանում և աջակցում էր Ադրբեջանին, ապա Իրանը շատ ավելի զգուշավոր էր և անգամ հայանպաստ դիրքերից էր արտահայտվում: Բացի այդ, Իրանին թշնամի ԱՄՆ, Իրանին հարվածելու և նրա դիրքերը […]

Read More »

ՀԱՆՃԱՐԵՂ ՈՒ ՓՈՔՐՈԳԻ ԳԻՏՆԱԿԱՆ ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆԸ

Նա ծնվել է 1642 թվականի դեկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր կոմսության Քոլսթերվորդ գյուղում, հողագործ հրեայի ընտանիքում, որի նախնիները Շոտլանդիա էին գաղթել երկու հարյուրամյակ առաջ եվրոպական այլ երկրներից: Նյուտոնին ծանր մանկություն բաժին ընկավ: Դեռ մինչև որդու լույս աշխարհ գալը, մահանում է նրա հայր Իսահակը և Նյուտոնի մոր ուսերին ընկավ ընտանիքի ամբողջ հույսը: Լինելով վաղածին երեխա և […]

Read More »

ՆԵՐՔԻՆԻՆԵՐ

Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում հայոց արքունիքի ամենապատասխանատու պաշտոնյա – նախարարներից մեկը ներքինի Հայր Մարդպետն էր: Նա թագավորի կանանոցի՝ հարեմի վերահսկիչն էր, արքայազների և արքայադուստրերի դաստիարակը, թագավորի կալվածքների կառավարիչը, արքունի ընդհանուր վերակացուն: Հայտնի չէ, թե այս պաշտոնը նախարարական մյուս պաշտոնների նման Հայաստանում փոխանցվել է ժառանգաբար, թե ոչ: Եթե այն փոխանցվել է ժառանգաբար, ապա Հայր Մարդպետը ներքինացվել է […]

Read More »

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Սբ. Հակոբի վանքից հեղափոխությունը կառավարող մասսոնա – յակոբինյան հայրերը օգտագործելով Մարատի սպանության փաստը, իսկական տեռոր սկսեցին ֆրանսիական ժողովրդի դեմ: Յակոբինյան դիկտատուրայի հաստատումով ֆրանսիայում բացվեցին արյունոտ արշալույսներ: Ահա Յակոբինյանների սխրանքների վիճակագրությունը. -1793 թվականի աշնանը ամբողջովին գլխատվեցին Կոնվերտից արտաքսված Ժիրոնդիստների կուսակցության ղեկավարները: -Գլխատվեց Մարի Անտուանետա թագուհին: -1794 թվականի գարնանը գլխատվեցին Դանտոնը և նրա կողմնակիցները, այդ թվում` Կոմունայի […]

Read More »

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

Գրիգորը Բագրատունյաց թագավորության ամենաազդեցիկ իշխանավորներից մեկը լինելով` (նա հայոց արքունիքում զբաղեցնում էր իշխանաց իշխանի պաշտոնը) Վեստ Սարգիս դավաճան իշխանի և Պետրոս Գետադարձ հայրենածախ կաթողիկոսի հետ մեկտեղ գլխավորում էր հունասերների խմբակցությունը, որ Հայաստանի ապագան կապում էին Բյուզանդական կայսրության հետ: Պետք է նշել սակայն, որ այդ կողմնորոշման մեջ եթե հայոց դավաճան կաթողիկոսին առաջնորդում էի շահամոլությունը, իսկ Վեստ […]

Read More »

ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այնտեղ մի լիճ կար` լի բոցավառվող տիղմով. այնտեղ գտնվում էին արդարությունը խեղաթյուրողները: Նրանց հսկիչ էին նշանակված հրանջող հրեշտակները: Այդ եռացող տիղմի վրա կային նաև կանայք` կախված մազերից: Դրանք այն կանայք էին, որ զուգվում էին շնանալու համար, իսկ նրանք, որ զուգացվում էին նրանց հետ պոռնկության ապականությամբ, կախված էին ոտքերից, իսկ նրանց գլուխներն ընկղմված էին տիղմի […]

Read More »