ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

Գրիգորը Բագրատունյաց թագավորության ամենաազդեցիկ իշխանավորներից մեկը լինելով` (նա հայոց արքունիքում զբաղեցնում էր իշխանաց իշխանի պաշտոնը) Վեստ Սարգիս դավաճան իշխանի և Պետրոս Գետադարձ հայրենածախ կաթողիկոսի հետ մեկտեղ գլխավորում էր հունասերների խմբակցությունը, որ Հայաստանի ապագան կապում էին Բյուզանդական կայսրության հետ: Պետք է նշել սակայն, որ այդ կողմնորոշման մեջ եթե հայոց դավաճան կաթողիկոսին առաջնորդում էի շահամոլությունը, իսկ Վեստ Սարգսին` փառատենչությունը, քանզի նրան բյուզանդացիները հայոց գահն էին խոստացել, Գրիգոր իշխանն առաջնորդվում էր սոսկ իր համոզմունքներով, որոնց ձևավորման մեջ քիչ դեր չէին խաղացել նրա վատ հարաբերությունները հայոց Գագիկ Բ արքայի հետ:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Image_3399

Facebooktwitterlinkedin