ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՈՎ

Պատերազմի ավարտից հետո ռուսական ռազմական շտաբի գեներալները միջնորդում են շտաբի պետին, որ Նազարբեկովին նշանակի Կովկասում, որպես գնդի հրամանատար: Գլխավոր շտաբի պետը Նազարբեկովի երեսին շպրտում է.- Հայտնի լինի Ձեզ, որ հայկական ծագում ունեցող մեկը չի կարող լինել գվարդիական գնդի հրամանատար։  Նազարբեկովի պատասխանը կտրուկ էր. -Թող հայտնի լինի Ձեզ, որ ես հայկական ծագում չունեմ: Ես զտարյուն հայ եմ: Հանդուգն պատասխանի հետևանքով ռուսական երախտամոռ հրամանատարությունը ռուս – ճապոնական պատերազմի հերոսին զորացրում է բանակից: Սակայն վրա է հասնում առաջին համաշխարհային պատերազմը և երկու ճակատով կռվող Ռուսական կայսրության ռազմական շտաբը հայտնվում է կադրային խնդիրների առջև. բարձրաստիճալ որակյալ սպայակազմի պակաս էր: Նազարբեկովը կրկին զորակոչվում է բանակ և որպես հրաձգային գնդի հրամանատար` հայտնվում Խոյում` գեներալ Չեռնոզուբովի հրամանատարության տակ:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Nazarbekian_portrait

Facebooktwitterlinkedin