ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Այն, որ Մաշտոցից առաջ ունեցել ենք գիր ու գրային համակարգ՝ արդեն աներկբա է ու բազում վկայություններ կան։ Ըստ ամենայնի, 301 թվականին, ի թիվս մշակույթի այլ ոլորտների, արգելվեց նաև հայոց գիրը։

Քրիստոնեությունը մուտք էր գործել Հայաստան՝ Արշակունիների թողտվության շնորհիվ: Սակայն շուտով հայոց եկեղեցին դառնալով երկրի խոշոր հողատերերից մեկը` խոչընդոտում էր կենտրոնաձիգ պետությանը: Ժառանգաբար Պարթևների տոհմին էր պատկանում հայոց կաթողիկոսությունը, երկրի Գլխավոր Դատավարությունը: Պարթևների հողային կալվածքները չէին զիջում Արշակունիներին: Նրանք երկրում ունեին թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իշխանություն: Հակամարտություններ եղան հայոց թագավորների և եկեղեցու միջև: Այս ամենը կործանման եզրին հասցրին պետությունն ու քայքայեցին հայ հասարակությունը: Չպետք է մոռանալ նաև, որ քրիստոնեությունը Հայաստան մուտք գործեց հրով ու սրով և ժողովրդական համակրանք չէր վայելում:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

defaultaa

Facebooktwitterlinkedin