ՀԵԹՈՒՄ Բ

Հայաստանի պատմության մեջ շատ են քաջակորով արքաներն ու տիրակալները, որոնք ամեն բան արել են հանուն հայրենյաց փառքի։ Ցավոք, քիչ չեն նաև գահակալները, որոնք իրենց անկարող տկարությամբ ու անհագուրդ կրոնամոլությամբ կործանման են հասցրել հայրենիքը։ Հեթում Բ արքան որդին էր Լևոն Գ Հեթումյանի (1269-1289) և Կեռան թագուհու։ Նա ծնվել է 1265 թվականի մայիսի 4-ին, Կիլիկիայի հայոց թագավորության […]

Կարդալ ավելին »

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ը-Թ ԴԱՐԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Է դարում արաբները գրավեցին Հայաստանը։ Ձևավորվեց Արմինիա փոխարքայությունը, որի մեջ մտան Մեծ Հայքը, Վիրքն ու Աղվանքը։ Արմինիան կառավարվում էր արաբ խալիֆայի նշանակած ոստիկանի միջոցով։ Սակայն փոխարքայությունը ներքին ինքնավարություն ուներ և Արմինիայի իրական ղեկավարը Հայոց Իշխանն էր։ Ը  դարի վերջում հայոց իշխանն էր Աշոտ Մսակեր Բագրատունին։ Զորեղ ու հայրենատեր այս իշխանն արաբների հետ վարելով զգուշավոր քաղաքականություն՝ […]

Կարդալ ավելին »

ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՇԱԿՈՒՆԻ

Միշտ չէ, որ հերոսները փառքին հետամուտ են եղել սրով կամ մարտադաշտում կիրառած քաջությամբ։ Երբեմն, խոհեմ ու խելամիտ որոշումներով հնարավոր է շատ ավելիին հասնել, քան մարտադաշտում։ Դրա օրինակն է նաև Մեծ Հայքի թագավոր Վռամշապուհ Արշակունին (388-414)։ 387 թվականին, Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև։ Արևմտյան՝ հռոմեական մասում շուտով վերացավ հայոց թագավորությունը, սակայն այն պահպանվեց […]

Կարդալ ավելին »

ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԸ

Կան պատմական իրադարձություններ, որոնք ոչ միայն կոնկրետ, բուն սխալների արդյունք են, այլև՝ էթնոհոգեբանության և արժեհամակարգի։ Կան պատմական սայթաքումներ, որոնք երբևէ ոչ մի սերնդի կողմից չեն ներվի։ Հայոց եղեռնից դասեր չառանք, դասեր չքաղեցինք։ Եվ հինգ տարի անց գործեցինք ևս մեկ աններելի սխալ։ Տանուլ տվեցինք ոչ միայն պատերազմը, այլև՝ պետությունը։ Կարսը Հայաստանի Հանրապետության բանալին էր։ Ինչպես սովորաբար […]

Կարդալ ավելին »

ԿԱՐԻՆ

Կարին քաղաքը պատմական Հայքի քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային կյանքում հսկայական դերակատարություն է ունեցել։ Կարինը տեղակայված է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում։ Քաղաքի աջ կողմով հոսում է Եփրատ գետը։ Կարինը գտնվում է Այծպտունք և Դավաբոյն լեռների մեջտեղում։ Այդ լեռների արանքում ձգվում է ընդարձակ Կարնո դաշտը։ Կարնո սարահարթի հարևանությամբ նշանավոր լեռնագագաթներ են նաև Գոհանամը, […]

Կարդալ ավելին »

ԼԵՎՈՆ  Գ ՀԵԹՈՒՄՅԱՆ

Կիլիկիայի հայոց թագավորության գահակալ Լևոն Գ Հեթումյանը ծնվել է 1236 թվականի հունվարի 24-ին, Սիս մայրաքաղաքում։ Նա որդին էր Հեթումյան հարստության հիմնադիր Հեթում Ա (1226-1270) և Զապել թագուհու, ով դուստրն էր և գահի ժառանգորդը զորեղ արքայի՝ Լևոն Բ (1187-1219)։ Հեթում Ա և Զապել թագուհին իրենց անդրանիկ զավակին անվանակոչեցին պապի անունով․․․ Ծանր ժամանակներ էին Կիլիկիայի հայոց թագավորության […]

Կարդալ ավելին »

ԵՐՎԱՆԴ Դ ՎԵՐՋԻՆ

Երվանդունիների արքայատոհմը հայոց զորեղ արքայատոհմերից մեկն է եղել։ Երվանդունիները Մեծ Հայքում, Ծոփք-Կոմմագենեում և Փոքր Հայքում թագավորել են մթա Է-Գ դարերում։ Մեծ Հայքում արքայատոհմի վերջին գահակալը Երվանդ Դ էր, որ թագավորեց մթա 220-200 թվականներին։ Ինչպես մյուս երվանդներին, հույն պատմիչները Երվանդ Դ նույնպես Օրոնտես են կոչում։ Երվանդ Դ մայրաքաղաքը Այրարատի Արմավիրն է եղել, որը ժամանակի աշխարհի ամենամեծ […]

Կարդալ ավելին »

ԵՂԻԱ Ա ԱՐՃԻՇԵՑԻ

Եղիա Արճիշեցի կաթողիկոսը ծնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառի Արճեշ քաղաքում։ Ծննդյան թվականն անհայտ է։ Շատ բան հայտնի չէ նրա պատանեկությունից։ Մինչև կաթողիկոս ընտրվելը Եղիա Արճիշեցին Բզնունյաց եպիսկոպոսն էր։ Սահակ Բ Ձորափորցի կաթողիկոսի մահից հետո, նա 703 թվականին ընտրվեց հայոց կաթողիկոս։ Եղիան մինչ կաթողիկոս ընտրվելն աչքի էր ընկնում իր հակաքաղկեդոնական կեցվածքով և կողմնակիցն […]

Կարդալ ավելին »

ԳՐԻԳՈՐ  ՏԱԹԵՎԱՑԻ

-Հավատը չպետք է խառնվի գիտության գործերին, որովհետեւ այն անզոր է ճանաչել բնությունը։ Իսկ գիտությունը չպետք է դիպչի հավատի խնդիրներին։ Գրիգոր Տաթեւացի Աշխարհում առաջին համալսարանը բացվել է Բյուզանդական կայսրությունում՝ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Մագնավա թաղամասում, բյուզանդական հայազգի կայսրուհի Թեոդորա Մամիկոնյանի եղբոր՝ կեսար Վարդաս Մամիկոնյանի ջանքերով։ Առաջին ղեկավարն էլ հայ էր՝ Լևոն Իմաստասերը։ Ժ դարում Հայաստանում բացվեցին Հաղբատի, […]

Կարդալ ավելին »

ՎՐԱՑ ԹԱԳՈՒՀԻՆ

Երբ գահակալը հայրենատեր ու հայրենասեր է, ու եթե անգամ անպաշտպան կին է, միևնույն է, նա ուժերի գերլարումով կպայքարի ու, արյան վերջին կաթիլն անգամ չի խնայի՝ հանուն հայրենիքի ու հանուն պատվի։ 1798 թվականին մահացավ վրաց վերջին զորեղ թագավորը՝ Հերակլ Բ Բագրատունին։ Հերակլ Բ իր գահակալության շրջանում շատ վերելքներ ու վայրէջքներ ունեցավ։ Նա Գյորգիևսկում Ռուսաստանի հետ կնքեց […]

Կարդալ ավելին »

ԳՆԹՈՒՆԻՆԵՐ

Գնթունիների իշխանական տոհմը զգալի դերակատարություն է ունեցել միջնադարյան Հայաստանի քաղաքական, ռազմական կյանքում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդման համաձայն՝ Գնթունիները նախարարական պատիվ են ստացել դեռևս՝ հայոց Վաղարշակ արքայի կողմից, ով Գնթունիների նահապետ Ձեռես իշխանին նշանակել է հայոց արքունիքի զգեստավորման գործակալ։ Նրանց տիրույթները նախապես ընդգրկում էին Գեղարքունիքի հյուսիսային հատվածը։ Հետագայում, Գնթունիերի տոհմային կալվածքը Այրարատ աշխարհի Նիգ գավառն էր։ […]

Կարդալ ավելին »

ԳԱԳԻԿ Բ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

1041 թվականին մահացան Բագրատունյաց արքայատոհմի երկու գահակալները՝ թուլակամ Հովհաննես-Սմբատ Գ արքան (1020-1041) և նրա եղբայրը՝ Աշոտ Դ (1021-1041)։ Հայոց շահնշահ Հովհաննես-Սմբատ Գ ժառանգ չուներ․ նրա Երկաթ անունով որդին մահացել էր մանկահասակ տարիքում։ Ժառանգական իրավունքով Անվո գահը և Շահնշահի տիտղոսը պետք է անցներ Աշոտ Դ որդուն՝ 18-ամյա Գագիկին։ Սակայն քաղաքական խառնակ իրավիճակի պատճառով նա թաքնված էր։ […]

Կարդալ ավելին »

ԱՇՈՏ ՄՍԱԿԵՐ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Հայոց միջնադարյան պատմության մեջ միշտ չէ, որ թագավորական իշխանություն ենք ունեցել։ Հաճախ մեր հայրենիքը գտնվել է օտարի տիրապետության տակ։ Սակայն եղել են դեպքեր, երբ օտարի տիրակալությունն անվանական բնույթ է կրել և Հայաստանը թեև չունենալով թագակիր իշխանավոր, բայց ունենալով արժանավոր առաջնորդ եղել է լիարժեք անկախ երկիր։ Նման արժանավոր ու հզոր գործիչներից է նաև Ը-Թ դարերի հայոց […]

Կարդալ ավելին »

538-539 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ԴԵՄ

387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց երկու մասի։ Արևմուտքում՝ հռոմեական տիրակալության տակ գահ բարձրացավ Արշակ Գ (378/387-389), իսկ արևելքում՝ պարսկական տիրակալության տակ՝ Խոսրով Դ (385-388)։ Արևելյան Հայաստանում թագավորական իշխանությունը պահպանվեց մինչև 428 թվականը, իսկ Արևմտյան Հայաստանում․․․ շուտով գրվեց Հայաստանի պատմության ամենաամոթալի, Սև էջերից մեկը։ Հայոց Արշակ Գ արքան իր երկիրը կտակեց Հռոմին, հրաժարվեց հայոց գահից, […]

Կարդալ ավելին »

Կյուրիկյանների և Վիրա-աբխազական թագավորության հարաբերությունների պատմությունից

XI դարի կեսերին, Անիի անկումից հետո, Բագրատունյաց տոհմում առաջնության համար պայքար էր ընթանում Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան և հզորացող Վիրա-աբխազական թագավորությունների միջև: Կյուրիկյան թագավորությունը Դավիթ Անհողինի (990-1048/50 ) և նրա հաջորդի` Կյուրիկե II-ի (1048/50-1089) գահակալման առաջին շրջանում գտնվում էր հզորության գագաթնակետին: Կյուրիկյաններին հաջողվել էր իրենց ենթարկել Տփխիսի ամիրայությունը[1], Կախեթի թագավորությունը,  ուր 1038 թ-ին գահ բարձրացավ Դավիթ Անհողինի […]

Կարդալ ավելին »

ՀԱԿՈԲ  ՄԵՂԱՊԱՐՏ

1513 թվականին, Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով տպագրվեց հերթական գիրքը՝ ,,Պատարագատետրը,, որի հիշատակարանում տպագրիչը գրեց. «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով, Ով որ կարդա, թող մեղքերիս թողություն խնդրի աստծուց»: Մինչ այդ՝ 1512 թվականին, նույն երախտավորի ջանքերով լույս տեսավ առաջին հայոց տպագիր գիրքը՝ ,,Ուրբաթագիրքը,, որում ցավոք, հիշատակարան չկար, […]

Կարդալ ավելին »

ՀԱՅԱՍԱ ԱԶԶԻ

Առաջավոր Ասիայում կարևոր դերակատարություն ունեցած երբեմնի այս զորեղ պտությանը խորհրդային պատմագիտությունը սոսկ ցեղային միություն էր կոչում, շեշտելով նաև, որ մեր՝ հայերիս ինքնանունն առաջացել է Հայասա–Ազզիից: Սակայն շատ խորհրդային պատմաբաններ փորձել են կասկածի տակ դնել Հայասայի հայկական պետություն լինելու փաստը։ Իրականում, երկրի անունն անգամ անվիճելիորեն փաստում է Հայասայի հայկականությունը։ Հայ արմատն է և խեթերեն Սա վերջածանցը։ […]

Կարդալ ավելին »

ԳՐԻԳՈՐ  Թ  ՄՈՒՍԱԲԵԿՅԱՆՑ

Գրիգոր Թ Մուսաբեկյանցն ամենայն հայոց վերջին կաթողիկոսն էր, որ աթոռակալեց Կիլիկիայում։ Նա էլ իր բարոյական նկարագրով ու հակահայ կեցվածքով չէր տարբերվում իր նախորդներից․․․ Գրիգոր Թ Մուսաբեկյանցի ծննդավայրը և ծննդյան թվականն անհայտ է: Ինչպես իր նախորդները, սա էլ իր վարքով ու էությամբ ոչ միայն չէր վայելում հայության սերն ու հարգանքը, այլև  հեղինակազրկված էր: Նրա կաթողիոսական իշխանությունը […]

Կարդալ ավելին »

ԶՈՒԼ  ՂԱՌՆԱՅՆ

Զուլ Ղառնայնի անունն այսօր հայտնի է միայն Հնդկաստանում։ Եվ ցավոք, քչերը գիտեն, որ այս տաղանդավոր  մարդը հայ է։ Նրա կյանքը նման է հեքիաթի և արկածներով է լի։ Հայերը Հնդկաստան ելումուտ են արել վաղնջական շրջանից։ Իսկ գաղութներ հիմնել  են 16-րդ դարից սկսած։ Մեծ Մողոլների տիրակալ Շահ Ագբարը հայերին մեծ արտոնություններ շնորհեց, առանց մաքս առևտրու անելու և […]

Կարդալ ավելին »

ԽԱՂԲԱԿՅԱՆՆԵՐ

Խաղբակյանների տոհմը ծագում է Արցախի Խաչեն գավառից, քանզի պատմիչների հավաստմամբ, մեզ հայտնի առաջին զորականը այս տոհմից հենց կոչվել է Խաղբակ Խաչենցի: Նա սերում է Խաչենի Վախթանգյան անվանի տոհմից, որն էլ, իր հերթին, սերում է քաջն Առանշահիկներից: Մեզ հայտնի առաջին Խաղբակյանների՝ Խաղբակ Ա, Դլենի, Խաղբակ Բ նստավայրը Խաչենի Մեծառանք շրջանում էր՝ Դեռաքար գյուղում։ Սակայն խաղբակյաններն աստիճանաբար […]

Կարդալ ավելին »