ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆ

Մի խոսքով, Խանջյանից դժգոհ էին հանրապետության ներսում, քանզի նա Մոսկվայի դրածոն էր և նրա քաղաքականության իրականացնողը, դժգոհ էին նաև Կենտրոնում, քանզի նա ըմբոստ էր ու չէր կամենում Ստալին-Բերիա զույգի հլու կամակատարը լինել: Նրա հանդեպ անգամ երկու անգամ հեղաշրջում կազմակերպեցին, սակայն հաջողություն չունեցան:
Ամեն դեպքում, զգալով իր գլխին կախված սուրը` Խանջյանն ստիպված էր ընդառաջ գնալ ՆԳ Ժողկոմ Մուղդուսուն և ստորագրել Ժողովրդի թշնամիների ցուցակի տակ: Ստորագրություն, որով նա մահվան ուղարկեց հարյուրավորների:
Խանջյանից հեռու չէին մարդկային թուլությունները: Նա ևս վարակված էր Ժամանակի ախտով` քծնանքով: Եվ իր բոլոր ելույթներն սկսում ու վերջացնում էր… Բերիայի գովքով: Բայց դա չփրկեց նրան: 1936 թվականի մայիսին Խանջյանը մեկնեց Մոսկվա` մասնակցելու Կոմկուսի կենտկոմի պլենումին: Նրա բացակայության ժամանակ Բերիայի անմիջական ցուցումով ճիվաղներ Խաչիկ Մուղդուսին, Ակոպովը, Համո Ամատունին, ձերբակալությունների շարք սկսեցին Հայաստանում, այն էլ, բացառապես Խանջյանի մերձակա շրջապատի մարդկանցից` խոշտանգումների միջոցով ցուցմունք կորզելով նրանցից` Աղասի Խանջյանի գլխավորած տրոցկիստական, հակահեղափոխական, ազգայնական խմբակի գոյության մասին: Ժողովրդի ճիվաղների այս եռյակը դեռ ցանկանում էր հաշվեհարդար տեսնել նաև Բակունցի, Ալազանի, Չարենցի հետ ևս, սակայն, ինչ-ինչ պատճառներով նրանց մահավճիռը հետաձգվեց:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

pers138531129624

Facebooktwitterlinkedin