ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ

1915 թվականին Մարտիրոս Սարյանը Պետերբուրգում կերտեց Ալեքսանդր Մանթաշյանցի որդու` Հովսեփ Մանթաշյանցի դիմանկարը: Ինչպես նշում է մեծ նկարիչն իր հուշերում, աշխատանքի ժամանակ նա հանդիմանել է Հովսեփին, որ հոր մահից հետո եղբայրներով նրա կարողությունը փոխանակ բազմապատկելու և ազգի շահերին ի նպաստ դնելու` վատնում են մոլախաղերի մեջ:
Արդարանալով` մեծ բարեգործի որդին ասում է. – Մենք եղբայրներով որոշել ենք մեր ծննդավայր Ախթալայում և նրա շրջակա գյուղերում դպրոցներ բացել, բարեգործություններ կատարել…
Պատմում են, երբ 1920 ական թվականներին Մարտիրոս Սարյանը Փարիզում իր ցուցահանդեսն էր կազմակերպել, նկատում է, որ մի երիտասարդ թշվառական ամեն օր գալիս էր ու երկար նայում Հովսեփ Մանթաշյանցի նկարին ու արտասվում: Երբ մի օր նկարիչը չհամբերելով, հարցնում է նրա վարմունքի պատճառը, վերջինս ասում է. – Ինձ չե՞ս հիշում, Վարպե՜տ, այս նկարում ես եմ պատկերված…


Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։Mantashev

Facebooktwitterlinkedin