ԿՈՄՍ ԼՈՌԻՍ ՄԵԼԻՔՈՎ

Արդահանի գրավումից հետո Զևինի մոտ նրա գլխավորած բանակի վրա հարձակվեց թուրք զորավար Մուխթար Փաշան, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորաբանակը, գրոհով գրավեց Կարսը և, ապա՝ պաշարեց Էրզրումը։ Ալաջայում ցույց տված քաջության համար նրան շնորհուեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գյորգիի շքանշան։ Այս իրադարձությունների ֆոնի վրա հայրենի Լոռիում ժողովուրդը նրա մասին երգ ձոնեց.
-Ես Մելիքն եմ լոռեցի,
Մուխտար փաշին զոռեցի,
Մուխտարի գլխի ֆասը,
Մելիքի ծոցի թասը:

Մուխտարը գլուխը քորեց,
Մելիքի ղոշունը քաշեց,
Մելիքի դոշի խաչը,
Մուխտարի ղաչաղաչը:

Մելիքի ձեռաց թուրը,
Մուխտարի թուքումուրը,
Հարվա քամին փչեր է,
Մելիքն աստված կանչել է:

Ղարսա ջուրը սառել էր,
Մելիքը Ղարսն առել էր,
Մուխտարն աղվես դառել էր,
Ձիու էգյան առել էր:

Ես Մելիքն եմ լոռեցի,
Մուխտարն է իմ թշնամի,
Մելիքի ձեռաց թուրը,
Մուխտարի թուքումուրը:

Ես Մելիքն եմ հայ տղա,
Մուխտարը հետ կխաղա,
Մելիքի ձիու հալը,
Մուխտարի փիս ահվալը:

Մելիքը ուռա քաշեց,
Մուխտարի սիրտը մաշեց,
Ալաջա սարի դոշեն,
Մուխտարը քաշվեց քոշեն:

Խաբարը բերեց բոշեն,
Տվել էր պարկի լոշեն,
Արազի հուն սառել էր,
Մուխտարն աղվես դառել էր:

Փախավ սառցի վրիցը,
Թռավ վարար ջրիցը,
Ղարսա բերդը ամուր էր,
Մելիքի սիրտը դամուր էր:

Մելիքի ձեռաց շվին,
Մուխտարը փախավ զվին…


Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։LorisMelikov_Aivazovsky

Facebooktwitterlinkedin