ՌՈՄԱՆՈՍ Դ ԴԻՈԳԵՆԵՍ (1067-1071)  

Ռոմանոս Դ Դիոգենեսը Բյուզանդիայի վերջին զորեղ կայսրն էր։ Նրանից հետո կայսրությունն աստիճանաբար բռնեց անկման ուղին։ Դիոգենեսների ծագումը Փոքր Հայքից էր։ Նրանք հայ զինվորական ազնվականության ամենահայտնի ու ամենաազդեցիկ տոհմերից էին։ Ապագա կայսրի հայրը՝ Կոստանդին Դիոգենեսը, զինվորական էր,  Ռոմանոս Գ Արգիրոս կայսրի կառավարման շրջանում մեղադրվեց դավադրության մեջ, զնդան նետվեց և չսպասելով դատին, ինքնասպան եղավ բանտում։ Իսկ Ռոմանոս […]

Read More »

ԳԵՎՈՐԳ  ՄԱՆԻԱԿ

Գևորգ Մանիակը Բյուզանդիայի 11-րդ դարի անվանի, զորեղ զորավարներից էր։ Ժամանակի պատմիչ Հովհաննես Սկիցիլեսը նրան նկարագրում է որպես հսկայամարմին (հասակը գրեթե 3 մետր է եղել), ահեղ դեմքով, սարսափազդու հայացքով, զորեղ անձնավորություն։ Նա բամբ ձայն ուներ, և երբ խոսում էր, նման էր կայծակի։ Նա ճարպիկ էր, ճկուն և ամեհի ուժի տեր։ Մանիակների տոհմը Փոքր Հայքից էր։  Նա […]

Read More »

ՌՈՄԱՆՈՍ  Գ  ԱՐԳԻՐՈՍ

1028 թվականին, Բյուզանդիայի գահ բարձրացավ Ռոմանոս Գ Արգիրոս կայսրը՝ Արգիրոսների հայկական հարստության առաջին գահակալը, և գահակալեց մինչև 1034 թվականը։ Ռոմանոս Ագիրոսը ծնվել է 968 թվականին՝ Փոքր Հայքում։ Նա Արմենիակների բանակաթեմի մեծ հողատերերից էր, միաժամանակ, Արգիրոսների տոհմը մեծ համարում ուներ մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Արգիրոսներն ազգական էին իշխող Մակեդոնական հարստության գահակալներին։ Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք […]

Read More »

ՄՈՐԻԿ ԿԱՅՍՐ

Մորիկն առաջին հայազգի կայսրն էր Բյուզանդիայի գահին։ Նա պատմությանը հայտնի է նաև Փլավիոս Մավրիկիոս Տիբերիոս Ավգուստոս անունով։ Մորիկ կայսրը ծնվել է 539 թվականին։ Ապագա կայսրի ծննդավայրի վերաբերյալ հակասական կարծիքներ կան։ Արևմտյան պատմագիտությունը Մորիկի ծննդավայր է համարում Փոքր Հայքի Արփսուս հայաբնակ բնակավայրը։ Հայ պատմագրությունը (Շապուհ Բագրատունի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Տարոնացի) Մորիկի ծննդավայր է համարում Այրարատի Օշական […]

Read More »

ԿՈՍՏԱՆԴԻՆ Զ ԿՈՒՅՐ

Կոստանդին Զ կայսրը ծնվել է 771 թվականին։ Հինգ տարեկան հասակում հայրը՝ Լևոն Զ կայսրը, նրան գահակից հռչակեց։ Ինը տարեկան էր Կոստանդինը, երբ մահացավ Լևոն Զ և կայսրի խնամակալ հռչակվեց մայրը՝ Իրինան։ Սակայն փառատենչ և իշխանատենչ Իրինան չէր պատրաստվում պետության կառավարման գործին մասնակից դարձնել որդուն։ Նա Կոստանդինին մեկուսացրել էր կայսերական պալատից դուրս գտնվող մի ապարանքում և […]

Read More »

ԿՈՍՏԱՆԴԻՆ  Ե ԿԱՅՍՐ

Կոստանդին Ե կայսրը որդին էր Լևոն Գ Իսավրացու և հոր մահից հետո, 741 թվականի հունիսի 18-ին, ժառանգեց Բյուզանդիայի գահը՝ գահակալելով մինչև 775 թվականը։ Կոստանդին Ե կայսրը փառահեղ զորավար էր՝ զինվորականության սիրելին էր, բազմիցս աչքի է ընկել հաղթական ճակատամարտերում, բայց պատմության մեջ մտել է որպես անողոք պատկերամարտ, որը կրոնական ներհակությունների պատճառով սպանել տվեց հազարավորների։ Հոդվածի ամբողջական […]

Read More »

ԼԵՎՈՆ  Գ  ԿԱՅՍՐ

Լևոն Գ կայսրը Բյուզանդիայի գահին, հիմնադիրն էր Իսավրական դինաստիայի։ Գահակալել է 717-741 թվականներին։ Նա անվախ էր, քաջ, անվեհեր, ունակ անակնկալ ու վճռական որոշումներ կայացնելու և համարվում էր Բյուզանդիայի լավագույն զորավարներից մեկը։ Բարձրահասակ էր, գեղեցկադեմ։ Տիրապետում էր հայերենին, հունարենին, արաբերենին։ Կրթություն չէր ստացել, բայց աչքի էր ընկնում բնական խելքով ու տաղանդով։ Լևոն կայսրը ծնվել է մոտավորապես […]

Read More »

ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍ  Բ  ՔԹԱՏ ԿԱՅՍՐ

Արյունարբու սուրբը Հուստինիանոս Բ Քթատ կայսրը Բյուզանդական գահին է եղել 685-695 և 705-711 թվականներին։ Հուստինիանոս Բ ծնվել է 669 թվականին, մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Նա որդին էր Կոստանդին Բ կայսրի և նրա մահից հետո, 685 թվականին, 16 տարեկան հասակում,  ժառանգեց կայսրությունը։ Տակավին պատանի՝ Հուստինիանոսն արդեն հայտնի էր իր անսահման դաժանությամբ և արյունռուշտ բնավորությամբ, ինչը պատճառ էր դարձել […]

Read More »

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Առաջին դարում, Հռչաս գյուղի մելիք Թումանը շատ է նեղացնում տեղի քահանային։ Վերջինս նզովում է միլիքին, որի արդյունքում սա կորցնում է թե՛ հարստությունը, թե՛ կնոջն ու զավակներին։ Ապա քահանան փախչում է Հռոմ։ Մելիքը քահանայի հետևից Հռոմ է գնում, որ գտնի նրան ու ներողություն խնդրի։ Բայց քահանան արդեն մեռած է լինում։ Հուսահատ մելիքը մտնում է մի եկեղեցի, […]

Read More »

ԿՈՍՏԱՆԴ Բ ԿԱՅՍՐ

Կոստանդ Բ կայսրը Բյուզանդիայում գահակալել է 641-668 թվականներին։ Նա որդին էր Կոստանդին Գ կայսրի, և ծնվել է 630 թվականին։ Նրան անվանակոչել են պապի անունով Հերակլիոս, բայց պատմության մեջ մնաց որպես Կոստանդ կամ Կոստաս։ Կոստանդ Բ գահակալեց ծանր պայմաններում։ Կայսրությանն արևելքից սպառնում էին արաբները, արևմուտքից՝ լանգոբարդները, իսկ Բալկաններում՝ սլավոնները։ Նա գահ բարձրացավ հայազգի զորավար Վալենտիանոս Արշակունու […]

Read More »

ՀԵՐԱԿԼ Ա ԿԱՅՍՐ

Հերակլ կայսրը 610 թվականին գահ բարձրանալով՝ (610-641) հիմքը դրեց Բյուզանդիան կառավարած առաջին հայկական՝ Հերակլիոսների դինաստիային (610-716)։ Հերակլ կայսրը ծնվել է 575 թվականին՝ Կապադովկիայում։ Նրա հայրը անվանի զորավար Հերակլ Ավագն էր, Աֆրիկայի կառավարիչը։ Հերակլ Ավագը հասակ է առել մայրաքաղաքում, կայսերական ապարանքում։ Նա վաղ տարիքից ծառայել է բյուզանդական բանակում և եղել է Հայաստանում տեղակայված զորքի հրամանատարը։ Բազմիցս […]

Read More »

ԿԻՐԱՆՑ

Կիրանցի վանքի և  անվան հետ կապված ավանդազրույց կա․ Մի քարագործ վարպետ շատ ընդունակ աշակերտ ուներ։ Նա միայնակ ու ինքնուրույն կառուցում է վանքը։ Ապա կանչում է վարպետին՝ աշխատանքն ընդունելու։ Վարպետը գալիս է ու նախանձից փորձում թերություն գտնել։ Չգտնելով որևէ թերություն՝ ասում է․-Կիրն անց ես կացրել․․․ Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային […]

Read More »

ՎԱՍԻԼ Բ ԲՈՒԼՂԱՐԱՍՊԱՆ

Վասիլ Բ կայսրը ռազմիկ էր։ Ժամանակակիցները նրան նկարագրել են որպես բարձրահասակ, ամրակազմ, միշտ աշխույժ ու կայտառ։ Նա էլ կյանքի հիմնական մասն անց էր կացնում բանակի հետ՝ զինվորական ճամբարներում։ Ատում էր շքեղությունը։ Արգելել էր ցանկացած ճոխ ընդունելություն պալատում և ողջ կյանքում պայքարեց ճոխության ու շքեղության դեմ։ Նա երբեք արքայական ծիրանի չհագավ, գերադասում էր լինել զինվորական հանդերձանքով, […]

Read More »

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉՄՇԿԻԿ ԿԱՅՍՐ

Հովհաննես Չմշկիկը Բյուզանդիայի ամենազորեղ կայսրերից էր, անվանի զորավար, որն իր սրով ու քաջությամբ կերտեց Բյուզանդիայի փառքը։ Նրա ժամանակակից պատմիչ Լև Դիակոնը այսպես է նկարագրել Չմշկիկին. «Սպիտակ դեմք ուներ, շիկահեր մազեր, թաց ու կապույտ աչքեր, սուր հայացք, փոքրիկ ու բարակ քիթ, կարմրավուն մորուք: Նա ցածրահասակ էր, սակայն լայն թիկունք ու մեջք ուներ: Անհավատալի ուժի տեր էր, […]

Read More »

ՆԻԿԵՓՈՐԱՍ  ՓՈԿԱՍ  ԿԱՅՍՐ

Նիկեփորաս Փոկասը Բյուզանդիայի և համաշխարհային պատմության փառահեղ զորավարներից է, Բյուզանդիայի կայսր է եղել 963-969 թվականներին։ Փոկասին ժամանակակիցներից ոմանք նկարագրում են որպես ստախոս, փոքրոգի, նենգ ու խարդախ, բիրտ ու վայրենի մարդու։ Մյուսները՝ ազնվագույն, բարեպաշտ ու արդարամիտ։ Բայց բոլորը միակարծիք են, որ Փոկասը հավասարը չուներ քաջության, ուժի, հնարամտության մեջ, աշխատասեր էր ու հետամուտ Բյուզանդիայի փառքին։ Նա երբեք […]

Read More »

ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ

Վաչուտյան իշխանները վանքին հարուստ կալվածքներ ու նյութական միջոցներ են նվիրաբերել։ Եկեղեցին վնասվել է 1827 թվականի երկրաշարժից։ Փլվել է գմբեթը վեղարով։ Եկեղեցու մոտ վաղ միջնադարից եղել է Աստվածընկալ գյուղը, որը կոլեկտիվացման ժամանակաշրջանում լքվել է։ Ըստ ավանդության՝ այս տաճարի կառուցման ժամանակ հիմքում ամփոփվել են Հիսուսի աստվածընկալ խաչից մի մասնիկ և Սուրբ Հակոբ առաքյալի մասունքները, որի պատճառով էլ […]

Read More »

ՌՈՄԱՆՈՍ Բ

Ռոմանոս Բ կայսրը ծնվել է 938 թվականին։ Բյուզանդիայի կայսր է եղել 959-963 թվականներին։ Նա որդին ու հաջորդն էր Կոստանդին Ծիրանածին կայսրի և Ելենա Լեկափենոս կայսրուհու։ Գահ բարձրացավ հորը թունավորելով սպանելուց հետո։ Կայսր դառնալով՝ Ռոմանոս Բ արքունիքից հեռացրեց բոլոր աստիճանավորներին, որոնք հոր կառավարման տարիներին աշխատել էին և նրանց փոխարինեց իր ընկերներով։ Ռոմանոսի կառավարման ժամանակ զենքով փայլեց […]

Read More »

ՌՈՄԱՆՈՍ Ա ԼԵԿԱՓԵՆՈՍ

Ռոմանոս Ա Լակեփանոս կայսրը Բյուզանդիայում գահակալեց 920-940 թվականներին։ Նա ծնվել է 870 թվականի հունիսի 15-ին։ Լեկափենոսները հասարակ ծագում ունեին։ Ապագա կայսրի հայրը՝ հայազգի շինական էր, հայտնի  Թեոֆիլակտոս Սվաստակտ անունով։ Սվաստակտ նշանակում է Անտանելի։ Նա վաստակել էր այդ մականունն իր անհաշտ բնավորության պատճառով։ Թեոֆիլակտոսը ապրում էր Մալաթիայի մերձակայքում, փոքրիկ մի գյուղում։ Նա ծառայության է անցել բյուզանդական […]

Read More »

ՎԱՐԴ  ՍԿԼԵՐՈՍ

Վարդ Սկլերոսը 10-րդ դարի բյուզանդական խոշորագույն ռազմական գործիչ է։ Նրա գործունեությունն առնչվում է ոչ միայն Բյուզանդիայի պատմությանը, այլև՝ ուղղակիորեն իր հայրենիքի՝ Հայաստանի։ Ապագա զորավարը ծնվել է Փոքր Հայքում։ Սկլերոսի ծննդյան հստակ թվականն անհայտ է։ Սկլերոսներն ազգակից էին Բյուզանդիայում հայտնի և մեծ ազդեցություն ունեցող Փոկասների և Կուրկուասների հայկական գերդաստանների հետ։ Վարդ Սկլերոսի մայրը Վասիլ Ա կայսրի […]

Read More »

ԿՈՍՏԱՆԴԻՆ  Է  ԾԻՐԱՆԱԾԻՆ

Կոստանդին Է Ծիրանածինը ոչ միայն հսկայական հետք է թողել Բյուզանդիայի պատմության մեջ, այլև՝ լինելով ժամանակի ուսյալ այրերից մեկը՝ մեծ է նրա դերը համաշխարհային իրավագիտության համակարգում։ Կոստանդին Է Ծիրանածինը ծնվել է 905 թվականի մայիսի 18-ին, Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Ծիրանածին է կոչվում, որովհետև Բյուզանդիայի կայսրուհիները ծննդաբերում էին հատուկ՝ ծիրանագույն սենյակում, որպեսզի ընդգծվի մանկան արքայական ծագումը։ Կոստանդինը նույնպես […]

Read More »