ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆ

Հասարակական գործունեության բնագավառում Ալեքսանդր Խատիսյանը գլխապտույտ կարերիա է ապահովում. Միայն 1900 թվականին վերադառնալով Թիֆլիս մշտական բնակության, նա 1902 թվականին ընտրվում է Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ: Այստեղ նա ակտիվ գործունեություն է ծավալում, աչքի է ընկնում և 1906 թվականին դառնում է քաղաքագլխի օգնական, իսկ 1909-1917 թվականներին` Թիֆլիսի քաղաքագլուխ: Նա հատկապես աչքի է ընկնում հռետորությամբ և ժամանակի քաղաքական կյանքի հմուտ վերլուծական կարողությամբ, որի համար նրան Կովկասյան Ոսկեբերան էին կոչում: 1916 թվականին նա ընտրվեց Կովկասի 44 քաղաքների միության նախագահ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ակտիվորեն աջակցեց հայկական կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներին: Հասարակական քաղաքական կյանքում Խատիսյանի հեղինակությունն այնքան է մեծանում, որ նա ըստ էության դառնում է ժամանակի հայ քաղաքական մտքի ավանգարդը: 1915 թվականին նա ընտրվում է Ազգային Բյուրոյի նախագահի տեղակալ:
Այնքան մեծ էր Ալեքսանդր Խատիսյանի հեղինակությունը, որ Կովկասի քաղաքական ուժերը հենց իրեն վստահեցին 1916 թվականին բանակցել Կովկասի փոխարքա Նիկոլայ Նիկոլայեվիչ Ռոմանովի հետ` համոզելու անցնելու պետական հեղաշրջում ծրագրած քաղաքական ուժերի գլուխը, որոնց նպատակը երկիրը բոլշևիկյան վտանգից փրկելն էր:


Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Alexander_Khatisyan

Facebooktwitterlinkedin