ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այնտեղ մի լիճ կար` լի բոցավառվող տիղմով. այնտեղ գտնվում էին արդարությունը խեղաթյուրողները: Նրանց հսկիչ էին նշանակված հրանջող հրեշտակները: Այդ եռացող տիղմի վրա կային նաև կանայք` կախված մազերից: Դրանք այն կանայք էին, որ զուգվում էին շնանալու համար, իսկ նրանք, որ զուգացվում էին նրանց հետ պոռնկության ապականությամբ, կախված էին ոտքերից, իսկ նրանց գլուխներն ընկղմված էին տիղմի մեջ, և նրանք ասում էին. – Մենք չէինք կարծում, որ կընկնենք այստեղ…:
Եվ ես տեսա մարդասպանների ու նրանց հանցակիցների` նետված մի զնդան, որ լիքն էր չար սողուններով, այդ գազանները կրծում էին նրանց` տանջանքների մեջ գալալվողներին, և արգանդները նրանց փակվել էին խավարի ամպերի նման: Եվ սպանվածների հոգիները` կանգնած ու հետևելով մարդասպանների պատժին` ասում էին. – Աստված, արդար է դատաստանը քո:
Այդ տեղի մոտ տեսա մի ուրիշ մութ տեղ, ուր թափվում էին պատժվողների արյունն ու անմաքրությունները և կազմում մի լիճ: Այնտեղ մինչև վիզն արյան մեջ նստած էին կանայք, իսկ նրանց դեմ նստել և լաց էին լինում երեխաներ, որոնք ծնվել էին ժամանակից շուտ, նրանցից ելնում էին ճառագայթներ և խփում կանանց աչքերին: Դրանք ապօրինի հղիացածներն ու պտուղները ոչնչացնողներն էին:
Այնտեղ կային նաև տղամարդիկ և կանայք` մարմինների կեսը կրակի մեջ: Նրանք նետված էին մթին տեղեր, նրանց խարազանում էին չար ոգիները, որդերն անկուշտ խժռում էին նրանց ներսը: Դրանք այն մարդիկ էին, որոնք հետապնդել էին արդարներին և մատնել նրանց:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

a-10545-b

Facebooktwitterlinkedin