ԳԵՎՈՐԳ  ՄԱՆԻԱԿ

Գևորգ Մանիակը Բյուզանդիայի 11-րդ դարի անվանի, զորեղ զորավարներից էր։

Ժամանակի պատմիչ Հովհաննես Սկիցիլեսը նրան նկարագրում է որպես հսկայամարմին (հասակը գրեթե 3 մետր է եղել), ահեղ դեմքով, սարսափազդու հայացքով, զորեղ անձնավորություն։ Նա բամբ ձայն ուներ, և երբ խոսում էր, նման էր կայծակի։ Նա ճարպիկ էր, ճկուն և ամեհի ուժի տեր։

Մանիակների տոհմը Փոքր Հայքից էր։  Նա ազնվական ծագում չուներ և բարձր դիրքի հասավ քարջության և հնարամտության շնորհիվ։

Գևորգի կյանքի վաղ շրջանի մասին քիչ բան է հայտնի։ Պատանի տարիքից կռվել է բյուզանդական բանակում, որպես շարքային զինվոր, ապա աստիճանաբար վեր է բարձրացել ծառայողական սանդղակով՝ իր քաջության և խորամանկության շնորհիվ։ Գործել է արևելքում, ունեցել է պատրիկի ապա, մագիստրոսի կոչում։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin