ԱՐՏԱՇԱՏ

Որքանով է հավաստի Հաննիբալի մասնակցությունը Արտաշատի կառուցմանը, հարց է. պարզ է սակայն, որ հռոմեացի պատմիչները իրենց երկերում Արտաշատը հիշատակելիս հաճախ հայոց քաղաքամայրը կոչում էին ՙՀայկական Կարթագեն՚: Արտաշատը շեն ու մեծ քաղաք է եղել` շրջապատված այգիներով, շեն արվարձաններով: Բուն քաղաքում հայոց արքաները ոչինչ չեն խնայել շքեղություն ու ճոխություն ապահովելու համար: Քաղաքը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով ու […]

Read More »

ՎԱՐԴԱՎԱՌ

Ծեսը տևում էր մինչև լուսաբաց: Լուսաբացին կրակի շեղջի մեջ խնձոր էին խորովում և ուտում: Խարույկի շուրջ տոնախմբությունն ուղեկցվում էր երգով, պարով, խաղով ու խնդությամբ: Վարդավառը հասել ա, Բան ու գործս թարսել ա, Թե սիրել ես, ջուր շաղ տուր, Կրակս թեժացել ա… Վարդևորի իր օրն ա, Որդին հորը չի մոռնա, Ով իմ սիրածին ինձ չտա, Սև […]

Read More »

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ

Դեռ շումերների պետությունում տաճարները կատարում էին նաև զենքի, զինամթերքի պահեստի դեր: Դա էապես մեծացրեց տաճարների դերը բանակում և հոգևոր դասը նաև քաղաքական ուժ ստացավ: Նույնը եղել է նաև Հայաստանում, ուր տաճարները, քրմական դասը անգամ սեփական զինված ուժերն ունեին: Պատմիչները վկայում են, թե ինչպիսի զինված դիմադրություն են ցուցաբերել քրմերը Տրդատ Գ, երբ վերջինս Հայաստանում տարածում էր […]

Read More »

ԲԱԳԱՐԱՆ

Համաձայն Աշխարհացույցի` Բագարանը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում: Քաղաքը կառուցել է Երվանդ Դ Երվանդունի թագավորը (մ.թ.ա.220-200): Նա մայրաքաղաքը Երվանդաշատից տեղափոխեց այստեղ, Բագարանում հաստատելով նաև հայոց հոգևոր կենտրոնը` երկրի գլխավոր քրմապետ նշանակելով իր եղբայր Երվազին: Երվանդը կառուցապատեց քաղաքը, այնտեղ շքեղ ապարանքներ, շինություններ կառուցեց, բայց, ամենայնիվ, պատմության մեջ Բագարանը ավելի շատ մնաց որպես հոգևոր-պաշտամունքային […]

Read More »

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ 1918 ԹՎԱԿԱՆԻՆ

Կորպուսում առկա էին երկու հրաձգային դիվիզիա, հեծելազորային, հրետանային, հետևակային բրիգադներ, մասնագիտացած այլ ստորաբաժանումներ: Սարդարապատում, հենց Հայկական կորպուսը թուրքերին հասցրեց վճռական հարվածը և արևելահայությանը փրկեց ցեղասպանությունից: Պետք է նշել, որ դա բաց դաշտում առաջին հայ-թուրքական ճակատամարտն էր, որ պսակվեց հայերի փառավոր հաղթանակով: Սարդարապատում հայկական կողմից մարտնչում էին մոտ 12000 զինվոր, իսկ Ապարանի ճակատում Դրոյի հրամանատարության տակ […]

Read More »

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍ

Պատերազմը սկսվեց 1914 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ նոյեմբերին արդեն հայկական կամավորական ջոկատները կազմ ու պատրաստ, զինավառ, մեկնեցին ճակատ: Նախապես կազմավորվեցին չորս կամավորական ջոկատներ` Անդրանիկի, Քեռու /Արշակ Գավաֆյան/, Դրոյի և Համազասպի հրամանատարությամբ: Հետագայում կամավորների թվի ավելացման հետ ձևավորվեցին ևս երեք կամավորական ջոկատներ` Վարդանի, Արշակ Ջանփոլադյանի և Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ: Հայ կամավորական խմբերում ընդհանուր առմամբ զենքի էին […]

Read More »

ԴՐՈ

Բաքվում ամենածանր իրավիճակն էր հայկական ճակատի համար: Իշխանությունների թելադրանքով ու անթաքույց աջակցությամբ թաթար ամբոխը կոտորում էր հայ ազգաբնակչությանը, ոչնչացնում նրա գույքը: Անգամ այրվեցին հայերին պատկանող նավթահորերը: Դրոն համընդանուր ճանաչում ստացավ 1905 թվականի մայիսի 11-ին, երբ Նիկոլ Դումանի հրահանգով ահաբեկեց Բաքվի հայատյաց նահանգապետ Նակաշիձեին: Դաշնակցության Բաքվի կոմիտեն քննարկում էր, թե ում պիտի հանձնարարի Նակաշիձեի սպանությունը, երբ […]

Read More »

ԱՐՄԱՎԻՐ

Արմավիրի կառուցման ու հիմնադրման մասին տարբեր վարկածներ գոյություն ունեն: Ուսումնասիրողների մի խումբը հիմք է ընդունում պատմահայր Մովսես Խորենացու հիշատակումը, համաձայն որի Արմավիրը կառուցել է Հայկ Նահապետի թոռ Արամայիսը: Պատմագետների մյուս խումբը Արմավիրի կառուցումը վերագրում են Վանի Արարատյան թագավորության զորեղ տիրակալին` Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-764), նույնացնելով նրա կառուցած Արգիշտիխինիլի քաղաքը Արմավիրի հետ: Ոմանք էլ նույնացնում են […]

Read More »

ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Բավական մութ է այս պատմությունը: Հավանաբար, ճիշտ կլինի Անդրանիկի վարմունքը մեկնաբանել նրա և Ազգային խորհրդի միջև տարաձայնություններով: Համենայնդեպս, Անդրանիկի վարմունքը երբեք չի արդարացվում ոչ մի ռազմավարական պատճառաբանությամբ: Նախ, Ղարաքիլիսա-Թիֆլիս երկաթուղու հատվածը, որ ՙհսկում՚ էր Անդրանիկը, գտնվում էր հայկական ուժերի թիկունքում և երկաթուղուն ոչ ոք չէր սպառնում: Բացի այդ, Լոռու ձորում երկաթուղու հսկողության կարիք էլ չկար. […]

Read More »

ՍԱԲԻՀԱ ԳՅՈԿՉԵՆ

Սաբիհա Գյոկչենի մասին առաջինը գրեց ՙԱկոս՚ թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նրա հոդվածը իսկական պայթյուն և խուճապ առաջացրեց թուրքական հասարակության մեջ: Անգամ ՙԱկոսի՚ հոդվածը մի քանի անգամ վերատպեց թուրքական ՙՀյուրիյեթ՚ օրաթերթը: Թուրքերն ամենուր հայ էին որոնում: Հրանտ Դինքը Գյոկչենի մասին հրապարակումով խարխլեց թուրքական հասարակության հավատքի հանգանակը: Թուրքերը, որ այդպես հիանում ու հպարտանում էին իրենց հերոսով, ոչ […]

Read More »

ՇՈՒՇԻ

Շուշին Արցախի մելիքների հզոր պատվարներից էր: 1720 ական թվականներին Արցախի զորքերի ընդհանուր հրամանատար Ավան հարյուրապետը այստեղ հաստատեց իր Սղնախը` հզոր հենակետը: 1726 թվականին նա այստեղ հաղթական ճակատամարտ տվեց Օսմանյան 40000-ոց զորքին: Միայն 18-րդ դարի երկրորդ կեսին մելիք-Շահնազար Բ դավաճանելով Խամսայի մելիքությունների միասնությանը, բնակավայրը հանձնեց քոչվոր Ջևանշեր ցեղի առաջնորդ Փանահ Ալիին: Վերջինս հաստատվելով տեղում` բերդաքաղաքը ամրացրեց […]

Read More »

ԼԱԶԱՐ ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎ

Ռուսաստանի կառավարությունը Կովկասում իր դերքերն ամրապնդելու համար ձեռնամուխ եղավ Սև ծովի ափամերձ տարածքների ամրապնդմանը: 1838 թվականին կառավարությունը ձեռնամուխ եղավ Նովոռոսիյսկի հիմնադրմանը: Նույն տարին Սևծովյան ափային գծի հրամանատար նշանակվեց Լ.Սերեբրյակովը, ով ի պաշտոնե պետք է նաև ղեկավարեր քաղաքի շինարարության ընթացքը: Կարճ ժամանակում Սերեբրյակովն այստեղ հզոր ռազմաբազա կառուցեց: Նա հոգ տարավ քաղաքի կառուցապատման, բարեկարգման և կոմունիկացիաների ձևավորման […]

Read More »

ՎԱՆԱ ԻՇԽԱՆԸ

Հենց Շուշվա թեմական դպրոցից է գալիս Իշխանի և Արամ Մանուկյանի ծանոթությունն ու մտերմությունը: Լինելով ըմբոստ ու չհանդուրժող բնավորության տեր պատանի` Նիկոլ Պողոսյանը կոնֆլիկտի մեջ մտավ դպրոցի տնօրեն Բենիկ վարդապետի հետ և ստիպված լքեց դպրոցը` տեղափոխվելով Երևան, ուր շարունակեց ուսումը տեղի թեմական դպրոցում: Երևանում ավելի բացահայտվեց Նիկոլի բնատուր ըմբոստ ոգին և նա անմիջապես ներգրավվեց գործող գաղտնի […]

Read More »

ԽՈՀԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այսօր աշխարհի քաղաքական մեծ խաղացողներից է Իսրայելը (եթե ոչ ամենամեծը): Իսրայելը ոչ միայն ոչինչ չարեց հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար, այլև աշխարհի սիոնամասոնական բոլոր կլանները գործի դրեց, առանձին երկրներում դա տապալելու համար: Ըստ Իսրայելի, հայերի ցեղասպանությունը ցեղասպանություն չէր, աշխարհի միակ ցեղասպանությունը դա հրեական Հոլոքոստն է: Իսրայելի պաշտոնյաները տարբեր ամբիոններից բազմիցս հայտարարել են դա: Այստեղ են ասում, […]

Read More »

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱՎԻՆՉԻ

Ուսումնասիրողներից ոմանք Լեոնարդոյին հայկական ծագում են վերագրում: Եվ դա սնափառության արդյունք չէ: Առաջինն այդ մասին ամենևին էլ հայ ուսումնասիրողները չեն գրել: Դեռ տասնամյակ առաջ ռուս լրագրող և ուսումնասիրող Եգոր Օռլովը հանդես եկավ ցնցող հայտարարությամբ, որ Լեոնարդո դա Վինչին գրել է հայերեն և նրա ծածկագրերի գաղտնիքը մեսրոպյան այբուբենի մեջ է: Թե իսկապես որքանով է ապացուցված նրա […]

Read More »

ԶԱՏԻԿ

Իսկ Զատիկի ներկած գունավոր ձվերը խորհրդանշում են Հազարան Հավքի (բլբուլ) գույները, որ գարնանը Արարատի երկիրը գունազարդում է իր փետուրներով։ Ձուն խորհրդանիշն է կյանքի սկզբնավորության, սաղմի և սիրո: Հայկական զատկական ծառի զարդերը հանդիսացել են փնջած ձուն, որը հմայական հատկություններ ունի, հետագայում նաև մանրանկարչական նախշերով նկարազարդված ձուն, որն իհարկե ավելի ազնվական դասին հատուկ պետք է եղած լինի: Նշանված […]

Read More »

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Երեխաները Նուրիի տիկնիկը ձեռքին շրջում էին տնետուն, փողոցներով ու երգում. -Նուրի-Նուրին էկել ա, Շիլա-շաբիք հագել ա, Կարմիր գոտին կապել ա, Ձու բերեք թաթին դնենք, Եղ բերենք` սրտին քսենք… Սրտին քսել` նշանակում է սիրաշահել: Կա երգի այլ տարբերակ ևս. Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Share296TweetPin296 Shares

Read More »

ԿԱՆԱՆՑ ՏՈՆԸ…

Փուրիմն առանձնահատուկ է նրանով, որ համաձայն Հրեական հանրագիտարանի՝ այն կրոնական տոն չէ, կապված չէ որևէ աստվածության կամ տաճարի հետ: Տոնի ակունքները հետևյալն են. Հրեաների բաբելոնյան գերությունն ավարտվեց, երբ մ.թ.ա. 5-րդ դարում պարսիկները գրավեցին Բաբելոնը: Հրեաներին ազատություն տրվեց վերադառնալու Պաղեստին: Սակայն Ավետյաց երկիր վերադարձողների թվաքանակը չնչին էր: Թափառական կյանքի սովոր ժողովուրդը չէր ցանկանում այլևս լքել գերության […]

Read More »

ՎԱՆ

Քաղաքի անվանումը եղել է Տուշպա, որից հետագայում առաջացավ Տոսպ ձևը: Սարդուրի Ա այստեղ կառուցեց նաև Շիվինիի` Արև աստծո տաճարը: Շիվինիի կինն էր Տուշպուանեն, որից էլ առաջացել է քաղաքի անունը: Տեղացիները Վանին նաև Բիայնա էին կոչում: Պատմիչների աշխատություններում Վանը կոչվել է նաև Շամիրամակերտ, որը տուրք է ավանդությանը:   Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com […]

Read More »

ՓԱՌԱՆՁԵՄ

Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դևերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության, ոմանց համար` անբարո կին: Անկախ այլախոհ գնահատանքներից` Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի և պետության: Ո՞վ էր նա, այդ հպարտ սյունեցին: Փառանձեմը հայոց թագուհի […]

Read More »