ՌՈՄԱՆՈՍ Դ ԴԻՈԳԵՆԵՍ (1067-1071)  

Ռոմանոս Դ Դիոգենեսը Բյուզանդիայի վերջին զորեղ կայսրն էր։ Նրանից հետո կայսրությունն աստիճանաբար բռնեց անկման ուղին։

Դիոգենեսների ծագումը Փոքր Հայքից էր։ Նրանք հայ զինվորական ազնվականության ամենահայտնի ու ամենաազդեցիկ տոհմերից էին։ Ապագա կայսրի հայրը՝ Կոստանդին Դիոգենեսը, զինվորական էր,  Ռոմանոս Գ Արգիրոս կայսրի կառավարման շրջանում մեղադրվեց դավադրության մեջ, զնդան նետվեց և չսպասելով դատին, ինքնասպան եղավ բանտում։ Իսկ Ռոմանոս Դիոգենեսի մայրը, կայսր Ռոմանոս Գ Արգիրոսի եղբոր՝ Վասիլի Արգիրոսի դուստրն էր։

Կոստանդին Ժ Դուկաս կայսրի մահից հետո, նրա միանձնուհի դարձած կինը՝ կայսրուհի Եվդոկիան, չնայած ամուսնուն տված երդմանը, ամուսնացավ Ռոմանոսի հետ, որի արդյունքում Դիոգենեսը գահ բարձրացավ 1067 թվականին։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin