Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հանրապետության հյուսիսում: Բնակչության թվաքանակը կազմում է 235.000 մարդ: Տարածքը կազմում է 3798 քառ.կմ և զբաղեցնում է հանրապետության տարածքի 12.7 տոկոսը:

Հուշարձաններ ....

ՀԱՂԲԱՏԱՎԱՆՔ

Լոռվա չքնաղ բնության մեջ ամփոփված աշխարհահռչակ վանական այս համալիրը շատ բանով է հայտնի: Այստեղ գործել է Հայաստանում ամենամեծ գրադարան-գրապահոցը, և հազարավոր գրքեր այսօր էլ ամփոփված են եկեղեցու շրջակայքում գտնվող բազում քարանձավներում: ՀԳՀաղբատում նաև միջնադարյան մեծ համալսարան է գործել:

ԴՍԵՂԻ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Դսեղի Բարձրաքաշ սուրբ Գրիգոր եկեղեցին անգամ ավերված՝ հիացնում է իր ճարտարապետական լուծումներով ու գեղաքանդակ լուծումներով: Եկեղեցի հասնելու համար Դուք պետք է մի քանի կմ քայլեք Լոռվա կուսական անտառներով, հիանաք Լոռվա բնության անկրկնելի պատկերներով…

ԱԽԹԱԼԱ

Լոռու մարզում գտնվող փոքրիկ այս բնակավայրը աշխարհին շատ բանով է հայտնի. Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ կապ ունի Ախթալան Ամերիկայի Ազատության արձանի, Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարի ճակատամասը զարդարող ձիերի քանդակի, կամ՝ Ֆրանսիայի նախագահ, մարշալ դը Գոլի հետ… այցելեք Հայաստանի ամենահյուսիսային քաղաքային այս բնակավայրը և շատ ու շատ հետաքրքիր պատմություններ կլսեք…

ԱՐԴՎԻ. ՍՐԲԱՆԵՍԻ ՎԱՆՔԸ

Ավանդույթի համաձայն, երբ Սուրբ Հովհաննես Օձնեցին այստեղ պատարագ էր մատուցում՝ նրա վրա մի մեծ վիշապ է հարձակվում: Այդժամ կաթողիկոսը ձեռքն է վերցրել Գրիգոր Լուսավորիչին Հռոմի հայրապետի պարգևած Սեղբեստրոսի Սուրբ Նշանը եւ մյուս ձեռքի գավազանով հարվածել վիշապին: Ս. Նշանի զորությամբ եւ սրբի աղոթքներով վիշապը քարացել է: Սևագույն այդ քարաշերտն այժմ էլ մնում ժայռին հորիզոնական դիրքում կպած: Իսկ գավազանի հարվածի տեղից բուժիչ ջուր է ծորում:

ԼՈՌԻ ԲԵՐԴ

Լոռի բերդը ՀՀ տարածքում պահպանված ամենամեծ ամրոցն է ու միակ բերդաքաղաքը: Եթե ուզում եք զգալ Կյուրիկյան հզոր թագավորության ոգին ու թևածել միջնադարի քառուղիներում՝ ապա ուղևորվեք Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջան և այցելեք Լոռի բերդ…

ՕՁՈՒՆ

Օձունի եկեղեցին վաղքրիստոնեական հոյակերտ տաճարներից է, որ այժմ էլ հիացնում է իր վեհությամբ ու ճարտարապետական անկրկնելի լուծումներով: Ի դեպ, Օձունում Ձեզ բազում հետաքրքիր անակնկալներ են սպասվում…

ՍԱՆԱՀԻՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այս վանական համալիրի անվանումը դարերի խորքից է գալիս: Տեղում եղած հեթանոսական տաճարի անվանումը փոխանցվեց նաև իրեն՝ Սա Անահիտ է…

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Լոռին հայտնի է իր չքնաղ բնությամբ, անկրկնելի գեղեցկությամբ: Բայց Լոռվա անտառներում բնական հուշարձանի մեջ պարփակված է ևս մեկ գեղեցիկ հուշարձան՝ Ստեփանավանի բուսաբանական այգին…

ԴՍԵՂԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Եթե երբևէ այցելեք Լոռու մարզ, ապա մի զլացեք այցելել նաև գեղեցիկ ու կուսական անտառների մեջ ծվարած Դսեղ գյուղ, ուր գտնվում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

ՀՆԵՎԱՆՔ

Լոռու մարզում գտնվող և 7-րդ դարում կառուցած հայ քաղկեդոնիկ այս եկեղեցին այսօր էլ իր ուրույն ոճով ու գեղեցկությամբ շատերի հիացմունքին է արժանանում:

ՔՈԲԱՅՐ

Դժվարամատչելի, ժայռերի մեջ պատսպարված այս հրաշագեղ կոթողը շատ գաղտնիքներ ունի իր մեջ թաքցրած: Այցելեք Լոռու ձոր՝ Քոբայր գյուղ ու փորձեք նվաճել դեպի եկեղեցի տանող նեղ ու դժվարին կածանը…

ՍԱՆԱՀԻՆԻ ԿԱՄՈՒՐՋ

Սանահինի կամուրջը միջնադարյան Հայաստանի կամրջաշինական մշակույթի ցայտուն օրինակ է: Մոտ 60 մետր երկարությամբ այս կամուրջը, որ կառուցվել է 12-րդ դարում, այսօր էլ հիացմունք է պատճառում ամենանրբաճաշակ մարդուն անգամ: