Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Տուրեր Հայաստանում

ԽՈՐՈՎԱԾ

Խորովածը մարդու կողմից պատրաստված առաջին ուտեստն է: Այդ իմաստով այն համամարդկային ուտեստ է: Սակայն հայերի մոտ խորովածը ծիսական ուտեստ է նաև: Խորովածը հայերի ամենասիրած խորտիկներից է և որպես կանոն հենց խորովածով են հյուրասիրում ամենապատվավոր հյուրերին:
Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ամեն տարվա սեպտեմբեր ամսին անց է կացվում Խորովածի տարածաշրջանային մեծ փառատոն, որին մասնակցում են ոչ միայն տասնյակ խոհարարներ Հայաստանի առաջատար ռեստորաններից, այլև հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, անգամ հեռավոր Հունաստանից:

Վերելք Մասիս

7օր/ 6գիշեր
Ծրագիրը.
1-ին օր՝ Առավոտյան ժամը 2 :00-ին Երևանից կմեկնենք հայ--վրացական սահման` դեպի Բավրայի մաքսակետ, այնուհետ Վալեի մաքսակետով կմտնենք Թուրքիա : Կճաշենք Կարսում, այնուհետև կայցելենք Կարսի բերդը և սբ. Առաքելոց եկեղեցին և ճանապարհը կշարունակենք դեպի Բայազետ : Գիշերակացը Բայազետում է` հարմարավետ հյուրանոցում:

Դասական տուր

Օր առաջին. Սաղմոսավանք-Տառերի պուրակ-Ամբերդ-Երևան
Նախաճաշ հյուրանոցում.
Տուրի առաջին կանգառը Սաղմոսավանքն է: Այն գտնվում է Քասախի կիրճի բարձրադիր, գեղատեսիլ վայրում: 13-րդ դարում կառուցված այս հրաշալի եկեղեցու պատերին և շուրջը պահպանվում են հեթանոսական շրջանում այստեղ կանգնած Վահագն ռազմաստծու տաճարի հետքերը… Սաղմոսավանքից կայցելենք Տառերի պուրակ: Սա նոր հուշարձան է՝ կանգնեցված մեկ տասնամյակ առաջ, սակայն հասցրել է դառնալ հայաստանցիների և զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկը: Հուշարձանը նվիրված է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց ժամանակակից այբուբենի ստեղծմանը: Այստեղ հայոց տառերից զատ կանգնեցված են նաև հայոց միջնադարյան մեծ մտածողների արձանները: Տառերի պուրակից հետո հաջորդ կանգառը Ամբերդն է: Արագածի փեշերին գտնվող բարձր լեռնային այս ամրոցն այսօր էլ չի կորցրել իր գրավչությունը: Ամբերդում ամրոց է եղել հազարամյակներ առաջ՝ վաղնջական ժամանակներից, իսկ ներկայիս տեսքով ամրոցը կառուցվել է 7-րդ դարում: Ամբերդում ամրոցից զատ դուք կտեսնեք հայ Կամսարական իշխանների դղյակն ու 1026 թվականին կառուցված եկեղեցին…
Ճաշը և ընթրիքը նախատեսված են ռեստորանում:
Գիշերակացը՝ Երևանում, հյուրանոցում:

Հեթանոս Հայաստան/ 4 օր

Սիրելի գործընկեր.
Հայաստանն աշխարհին հայտնի է շատ բրենդներով, սակայն Հայաստան ասելով այսօր առաջին հերթին բոլորը պատկերացնում են քրիստոնեություն և քրիստոնեա մշակույթ, քանզի աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն հենց հայերը ընդունեցին 301թվականին: Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները որպես կանոն օտարերկրյա հյուրերին առաջարկում են ծանոթանալ սոսկ հայոց քրիստոնեական մշակույթի հետ. Ճարտարապետութուն, պատմութուն, ավանդապատումներ…
Մենք ձեզ առաջարկում ենք այլընտրանք:
Ոչ պակաս հարուստ է նաև հայոց նախաքրիստոնեական մշակույթը: Մասնավորապես, հայոց տաճարները, ավանդազրույցները, հայոց դիցարանը… Արարատյան դիցաբանությունը մեզ շատ բան է ավանդելհայոց նախաքրիստոնեական հավատալիքներից: համաձայն նրանց՝ Հայաստանը աստվածային արարչագործ երկիրն է և մարդկության նախահայրենիքը: Մեր այս փաթեթով առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ Հայաստանի նախաքրիստոնեական մշակույթին ևս, նրա հարուստ ավանդույթներին, ծեսերին, պատմությանը, ճարտարապետությանը: հայերը եզակի ազգ են աշխարհում, որ իրենց հնագույն դիցարանում ունեցել են հյուրընկալության աստվածութուն՝ Վանատուրը, և հյուրընկալութունը հայերի կեցաղային մշակույթն է, որով ևս Հայաստանը հայտնի է ամբողջ աշխարհում: Բարի Գալուստ Հայաստան՝ Աստվածային արարչագործության նախահայրենիք:

Հեթանոս Հայաստան/ 7 օր

ԱՄԵՆՕՐՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈւՐԵՐ

Մեր ամենօրյա տուրերը իրականացվում են օդորակիչով հարմարավետ տրանսպորտային միջոցներով, անգլերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուների տիրապետող պրոֆեսիոնալ զբոսավարի ուղեկցությաամբ:
Գները ներառում են մուտքավճարները, իսկ 3օրյա Արցախի գնի մեջ ներառված է նաեւ հյուրանոցային կացարան, 3 անգամյա սնունդ (նախաճաշ, ճաշ, ընթրիք) եւ Արցախի մուտքի արտոնագիրը: Մինչեւ 12 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ:

Հնագիտական և ժայռապատկերային տուր

9 օր / 8 գիշեր
Հազարամյակ առաջ մեր նախնիները տարբեր պատկերներ են փորագրել ժայռերի վրա, որոնք պահպանում են նախապատմական ժամանակների շունչն ու ոգին: Ժայռապատկերները մեզ թույլ են տալիս ընկալել հին աշխարհը՝ մեր արմատները: Դրանք արժեքավոր տեղեկություններ են պարունակում մ.թ.ա. հինգից առաջին հազարամյակներում ապրած հին հայերի կյանքի, արվեստի, աշխարհընկալման, առասպելների ու ավանդույթների մասին: Հայաստանում հայտնի են ժայռապատկերների հսկայական կուտակումներ Արագած, Գեղամա, Վարդենիսի եւ Սյունիքի լեռների վրա. Հայտնաբերվել են ժայռպատկեր պարունակող մոտ 20,000 սալեր ծովի մակարդակից 1000 -3200 մետր բարձրությունների վրա:

ԱՐՑԱԽ

(3 օր / 2 գիշեր)
ՕՐ 1. ԽՈՐ ՎԻՐԱՊ-ՆՈՐԱՎԱՆՔ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Նախաճաշ հյուրանոցում. Շարժվելու ենք Հայաստանի հարավային շրջաններ՝ դեպի Խոր Վիրապ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Բիբլիական Մասիս սարը.
ԽՈՐ ՎԻՐԱՊԸ համայն հայության ուխտատեղին է: Ըստ պատմական տվյալների, hայ հեթանոս Տրդատ արքան բանտարկել էր սուրբ Գրիգոր Լուսավորիչին մի խորը փոսում՝ հայտնի Խոր Վիրապում:Նա եղել է հայ ժողովրդի առաջին Պատրիարքը: Այստեղից կարելի է հիանալ Մասիսով, որտեղ, համաձայն Աստվածաշնչի, հանգրվանել է Նոյի տապանը:
ՆՈՐԱՎԱՆՔԸ հանդիսանում է Սյունիքի թեմական կենտրոնը: սբ. Կարապես գլխավոր եկեղեցին կառուցվել է 1227թ., որի գավիրթի մուտքի բարավորի բարձրաքանդակները ճարտարապետական տեսանկլյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Համալիրի հարավային մասում գտնվում է երկհարկ դամբարան եկեղեցին կառուցված 1339թ.: Վանքը լիովին վերանորոգվել է և վերաբացվել 1999թ-ին: Լեռների հիասքանչ համայնապատկերը արևի ճառագայթների ներքո գույների գեղեցիկ խաղը եկեղեցուն անկրկնելի հմայք է տալիս:
Հնարավորութուն կունենանք մտնելու վերջերս պեղված աշխարհի ամենահին գինեգործարանը՝ Թռչունների քարանձավ:
Գիշերակացը Ստեփանակերտում: