Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԴՍԵՂԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հովհաննես Թումանյանը ամենաանվանի հայ բանաստեղծն է և իրավամբ, հայ ժողովրդի կողմից արժանացել է Ամենայն Հայոց բանաստեղծ կոչմանը: Բանաստեղծի հայրական տունը` Լոռու մարզի Դսեղ գյուղում, որ գտնվում է Վանաձոր քաղաքից 30 կմ հյուսիս, տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Այստեղ պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող շուրջ 300 մեծարժեք ցուցանմուշներ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին և կառուցված է մատուռ (1994թ.), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը: Թանգարանը երկհարկան շինություն է, բաղկացած վեց սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմի, ծնողների, ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր: Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են խոշոր հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր…