Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՍԱՆԱՀԻՆԻ ԿԱՄՈՒՐՋ

Սանահինի կամուրջը միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույցներից է։ Գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Դեբեդ գետի վրա։ Կամուրջը կառուցել է Կյուրիկյան Վանենի (Նանե) թագուհին 1192 թվականին՝ ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու՝ Աբաս Ա Կյուրիկյան թագավորի։ Կամուրջը 18,6 մ երկարություն ունեցող միաթռիչք կառույց է. կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամուրջի ընդհանուր երկարությունը մոտ 60 մետր է, միջնամասում ունի 3.3 մետր լայնություն: Կամրջի քարաշեն պատնեշի վրա կան Կյուրիկյանների զինանշան հովազների բարձրաքանդակներ։