Շահան Նաթալի

Նա մանրամասն ուսումնասիրեց իր քայլերը և Սողոմոն Թեհլերյանին պատրաստեց առաջին սպանությանը: Շատ չանցած շանսատակ եղավ Թալեաթը: Նրան հետևեցին Արշավիր Շիրակյանի. Արամ Երկանյանի, Միսաք Թոռլաքյանի, մյուսների արձակած գնդակները, որոնք տապալեցին երիտթուրքերի ու մուսավաթական Ադրբեջանի պարագլուխներին: Ավելորդ չէ նշել, որ ՙՆեմեսիսի՚ բազուկն իջավ նաև մի քանի հայ դավաճանների ու մատնիչների գլխին ևս: Շահան Նաթալիի իրականացրած գործողությունները ոչ […]

Read More »

ՍԱՐԳԻՍ ԿԱՍՅԱՆ

Բանտից ամիսներ անց ազատվելուց հետո Կասյանն անցավ Վրաստան և իր քայքայիչ աշխատանքները շարունակեց այնտեղ: Վրաստանի իշխանությունները ձերբակալում են Կասյանին, սակայն վերջինս կրկին ազատ է արձակվում Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների միջամտությամբ և անցնելով Ադրբեջան` այնտեղից շարունակում է իր քայքայիչ գործունեությունը սեփական հայրենիքի դեմ: Փաստորեն հենց Արմենկոմը եղավ միջնորդը բոլշևիկյան Ռուսաստանի, Քեմալական Թուրքիայի միջև` կործանելու Հայաստանի Հանրապետությունը: Բոլշևիկա-թուրքական […]

Read More »

ԱՆԻ Հայաստանի փառքը

Քաղաքն արագորեն աճեց, բարգավաճեց: Աշոտ Գ, նրա որդին` Սմբատ Բ Տիեզերակալ (977-990), Գագիկ Ա (990-1020) թագավորները ոչինչ չխնայեցին քաղաքի կառուցապատման, շենացման համար: Քաղաքն այնպիսի արագ տեմպերով էր աճում, որ Աշոտ Գ կառուցած պարիսպներն այլևս նեղ էին, չէին տեղավորում բնակչությանը և երկու տասնամյակ անց Սմբատ Բ ստիպված էր Անիի համար նոր պարիսպներ կառուցել` ընդգրկելով մի քանի […]

Read More »

ՀԱՃԸՆԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ

Ցավոք, հերթական անգամ հայությունը զոհ գնաց օտարի սդրանքին: Ֆրանսիական կառավարությունը, որ պատերազմի ավարտին արդեն լուծել էր իր խնդիրները արևելքում, սիրախաղ սկսեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ: Կիլիկիահայությունը բավականին ուշ հասկացավ ֆրանս-թուրքական դավադրությունը: Ֆրանսիացիներն այնքան նենգ գտնվեցին, որ անգամ զինաթափեցին Արևելյան լեգեոնն ու Կիլիկիայի հայությանը` նրանց թողնելով թուրքական յաթաղանի դեմ անպաշտպան: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար […]

Read More »

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Համաձայն Խորենացու` Աբգար թագավորը այցելում է իր ազգակից պարթև Արշակունիներին և այնտեղ ծանր հիվանդանում: Չկարողանալով բուժվել` թագավորը որոշում է դիմել Պաղեստինում քարոզող Հիսուսին: Համաձայն ավանդույթի` Աբգարը Հիսուսի մասին լսել էր Աղնձիքի բդեշխից և Ապահունյաց նահապետից: Նրանցից լսելով Հիսուսի գործերի մասին` արքան ասում է. ՙԴրանք մարդու զորություններ չեն, այլ աստծո, որովհետև մարդկանցից ոչ մեկը չի կարող […]

Read More »

ՅՈՀԱԿԻՄ ՄՅՈՒՐԱՏ

Ասում են, երբ կաթոլիկ քահանան գնդակահարությունից առաջ մոտեցավ Մյուրատին, որպեսզի հաղորդություն տա նրան, Մյուրատը հայհոյեց. ՙՀեռու ինձնից, շուն, ես քո հավատից չեմ՚: Իսկ զինվորներին կարգադրեց. ՙՆշան բռնեք սրտիս, խնայեցեք դեմքս՚: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Share870TweetPin870 Shares

Read More »

ԿԱՐՍ

1054 թվականին սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա: Սակայն Կարսի տակ սելջուկները չարաչար պարտություն են կրում: Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում: Չնայած վտանգն արդեն հեռացել էր, Կարսի Գագիկ Բագրատունի թագավորը վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից` 1064 թվականին իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենն ստանալով […]

Read More »

ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ

Քոչինյանի ակտիվ մասնակցությամբ որոշում ընդունվեց կառուցելու Մեծամորի ատոմակայանը, որը ոչ միայն բավարեց Հայաստանի էներգետիկ ռեսուրսների աճող պահանջարկը և երկիրը փաստորեն, էներգետիկ առումով անկախացրեց, այլև Հայաստանն ինքը սկսեց էլեկտրաէներգիա արտահանել: Նրա կառավարման տարիների ծնունդ էին նաև Հայաստանի արդյունաբերական հսկաներից Ալավերդու լեռնաքիմիական գործարանը, Կիրովականի քիմիական գործարանը: Կառուցվեցին արդյունաբերական հզոր կենտրոններ Հրազդանը, Չաենցավանը, արդյունաբերական գործարաններով զինվեցին ու կառուցապատվեցին […]

Read More »

ԴՎԻՆ

Արդեն 7-րդ դարում Դվինը բազմամարդ քաղաք էր: 640 թվականին արաբները գրավելով քաղաքը` այստեղ կոտորեցին 12000 և գերևարեցին 35000 մարդկանց: 863 թվականին Դվինն ավերվեց երկրաշարժից, բայց արագ վերականգնվեց: Արաբական արշավանքների ժամանակ Դվինը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն էր, այլև դարձավ ավելի ընդարձակ վարչատարածքային միավորման` Արմինիայի կենտրոնը, ուր նստում էր Արմինիայի կառավարիչ-ոստիկանը: Արմինիան իր մեջ էր միավորում ոչ […]

Read More »

ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ

Պողոս Նուբարի մասին ցավոք, քչերը գիտեն որ նա նաև գյուտարար էր. Դեռևս 1900 թվականին նա Փարիզի միջազգային ցուցահանդեսում Ոսկե մեդալ մրցանակի և Ֆրանսիական բարձրագույն` Պատվո լեգեոնի ասպետի խաչով է պարգևատրվել իր ստեղծած մեխանիկական գութանի (տրակտոր) համար: Մեծ հայորդին հետագայում ևս մի քանի եվրոպական մրցանակների արժանացավ իր գյուտերի համար: Մասնավորապես, 1906 թվականին Միլանի ցուցահանդեսում Ոսկե մեդալ […]

Read More »

ԽԱՉՎԵՐԱՑ, ՈՒԼՆՈՑ, ԳԻՆԵՏՈՆ

Ընդհանուր առմամբ` հնում տոնի խորհուրդն իր մեջ ամփոփել է աշնան գալուստը, տնտեսական տարվա` մի փուլից մյուսն անցնելը: Սբխեչը հայոց մեջ ամենատարածված, ամենամասսայական տոներից է, որ պարտադիր նշվում է բոլորի` հատկապես այն անձանց կողմից, ովքեր վերջերս կորուստ էին ունեցել: Այնքան մեծ էր Սբխեչի նշանակությունը, որ անգամ այն ՙկտրում էր՚ մյուս նշվող միջոցառումները` մահացածի տարին, քառասունքը… Այժմ […]

Read More »

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ

Ալ. Մյասնիկյանի խնդիրն էր մեղմել ժողովրդի ատելությունը խորհրդային կարգերի նկատմամբ և ամրապնդել իշխանությունը: Պետք է նշել, որ Մյասնիկյանին հաջողվեց կյանքի կոչել իր առջև դրված խնդիրը: Նա մեծ ժողովրդականություն էր վայելում հանրապետությունում: Մյասնիկյանի հեղինակությունն ավելի ամրապնդվեց, երբ Պարսկաստանից վերադարձան տարագրված հայ մտավորականներից շատերը: Առհասարակ, Մյասնիկյանը մտավորականության բարեկամն ու սիրելին էր: Հատկապես մտերմիկ էին նրա հարաբերությունները Եղիշե […]

Read More »

ԱՐՇԱԿԱՎԱՆ

Պատմիչների հավաստմամբ` Արշակավանը ավազակների որջ դարձավ: Այս փաստարկին չպետք է լուրջ վերաբերվել: Որևպես Հայաստանի ամենամեծ ավատատեր` ամենից շատ բնականաբար, տուժեց եկեղեցին, այդ իսկ պատճառով հայ կղերական պատմիչները առանձին համակրանք չէին կարող տածել Արշակ Բ այս ձեռնարկի հանդեպ: Ինքը` Ներսես Ա Պարթև կաթողիկոսի տեղապահ Խադ եպիսկոպոսը հրաժարվեց ենթարկվել հայոց թագավորին և չօծեց Արշակավանում կառուցած նրա եկեղեցին: […]

Read More »

ԼԵՎՈՆ Բ

Գահակալման առաջին իսկ օրից Լևոն Բ ստիպված էր պատերազմել Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սուլթանության զորքերի դեմ, որոնց ջարդեց Ռավինի ճակատամարտում, ինչպես նաև Հալեպի սուլթանին, որի հետ կնքեց պայմանագիր, որով սուլթանությունը կախման մեջ ընկավ հայկական իշխանությունից: Սակայն Լևոն Բ իշխանության իրական վտանգն սպառնում էր հարավից` Եգիպտոսի Էյյուբյան սուլթան Սալահ ադ-Դինից, որի զորության առջև դողում էր ողջ Արևելքը: […]

Read More »

ՍԻՍ

Քաղաքում պաշտպանական կառույցները այնպես հմտորեն էին համադրված բնական առանձնահատկություններին, որ քաղաքը ամենաանառիկն էր համարվում ողջ Կիլիկիայում: Այդ իսկ պատճառով, մոնղոլական, թուրքմենական, սելջուկյան և եգիպտական արշավանքների ժամանակ Սիսը միշտ անառիկ էր: Անառիկ, մինչև 1375 թվականի աղետը, երբ հայոց թագավորության այս վերջին հանգրվանը Լևոն Զ թագավորը (1372-1375) երկարատև դիմադրությունից հետո ստիպված հանձնեց եգիպտական մամլուքների ողորմածությանը, ովքեր Մելիք […]

Read More »

ՆԱՎԱՍԱՐԴ

-Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը, Եվ առավոտը նավասարդյան, Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը, Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում, Ինչպես օրենքն էր թագավորների… Նավասարդը հայոց նոր տարին է: Նավասարդ ամիսն սկսել է օգոստոսի11-ին և ավարտվել սեպտեմբերի 9-ին: Նավասարդ տոնը հայտնի է նաև Նախրաթող անվամբ: Ըստ ավանդույթի, տոնի ժամանակ Նավասարդ անունով մի հովվի հանձնել են […]

Read More »

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Քրիստոնեության օրոք Անահիտ Աստվածամորը փոխարինելու եկավ Մարիամ Աստվածածնի պաշտամունքը և Անահիտի պաշտամունքի շատ տարրեր պահպանվեցին այս տոնի մեջ: Ամեն դեպքում` Խաղողօրհնեքի հիմնական գաղափարը բերքի օրհնությունն է: Քանի որ տոնը նշվում է խաղողի հասունացման շրջանում և ավանդաբար այս օրը խաղող է օրհնվել, առաջին ողկույզը ճզմվել, ժողովուրդն այն ավելի շատ ընկալում և նշում է որպես խաղողօրհնեք, քան […]

Read More »

ԿՈՄՍ ՎԱԼԵՐՅԱՆ ՄԱԴԱԹՈՎ

Մի անգամ անտառում որսի ժամանակ արջը հարձակվում է մելիք Շահնազարի վրա, և վերջինիս փրկում է հենց նրա ջորեպանի պատանի տղան` Ռոստոմը, որը դրանից հետո դառնում է մելիքի հոգեզավակը: Եվ երախտապարտ մելիքը նրան ազնվականի տիտղոս է շնորհում, որն էլ հետագայում ճանապարհ է բացում ապագա զորավարի համար` դեպի ռուսական բարձր դասի ազնվականություն: Շուտով Մադաթովը արցախցի մելիքների շքախմբի […]

Read More »

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

Տիգրանը իր մայրաքաղաքը կառուցեց իր տերության աշխարհագրական կենտրոնում, որ Հայկական բարձրավանդակի հարավ-արևմտյան հատվածն էր կազմում: Հայոց արքան նոր մայրաքաղաքը կառուցեց Նինվեի ու Բաբելոնի նմանությամբ: Քաղաքը ռազմավարական, տնտեսական առումներով բավականին նպաստավոր դիրք ուներ: Այն գտնվում էր միջազգային տարանցիկ առևտրական ուղիների վրա: Տիգրանակերտով էր անցնում նաև Աքեմենյան Դարեհ Ա թագավորի կառուցած Արքայական պողոտան: Տիգրան Մեծը ջանք չխնայեց […]

Read More »

ԱՐՏԱՇԱՏ

Որքանով է հավաստի Հաննիբալի մասնակցությունը Արտաշատի կառուցմանը, հարց է. պարզ է սակայն, որ հռոմեացի պատմիչները իրենց երկերում Արտաշատը հիշատակելիս հաճախ հայոց քաղաքամայրը կոչում էին ՙՀայկական Կարթագեն՚: Արտաշատը շեն ու մեծ քաղաք է եղել` շրջապատված այգիներով, շեն արվարձաններով: Բուն քաղաքում հայոց արքաները ոչինչ չեն խնայել շքեղություն ու ճոխություն ապահովելու համար: Քաղաքը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով ու […]

Read More »