Քոչինյանի ակտիվ մասնակցությամբ որոշում ընդունվեց կառուցելու Մեծամորի ատոմակայանը, որը ոչ միայն բավարեց Հայաստանի էներգետիկ ռեսուրսների աճող պահանջարկը և երկիրը փաստորեն, էներգետիկ առումով անկախացրեց, այլև Հայաստանն ինքը սկսեց էլեկտրաէներգիա արտահանել: Նրա կառավարման տարիների ծնունդ էին նաև Հայաստանի արդյունաբերական հսկաներից Ալավերդու լեռնաքիմիական գործարանը, Կիրովականի քիմիական գործարանը:
Կառուցվեցին արդյունաբերական հզոր կենտրոններ Հրազդանը, Չաենցավանը, արդյունաբերական գործարաններով զինվեցին ու կառուցապատվեցին Սևանը, Դիլիջանը: Կառուցվեց Երևան-Սևան-Շորժա-Զոդ, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները:
Նրա նախաձեռնությամբ կառուցվեցին նաև Սարդարապատի հուշահամալիրը, ՙԷրեբունի՚ թանգարանը, շատ ու շատ մշակութային օջախներ, ուսումնական հաստատություններ: Նրա օրոք կառուցվեցին Գառնիի ջրամբարը, Ապարանի ջրատարը, հազարավոր հետկարներ այգիներ գցվեցին… Նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը…
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ


Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։
3 thoughts on “ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ”