ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ

Ալ. Մյասնիկյանի խնդիրն էր մեղմել ժողովրդի ատելությունը խորհրդային կարգերի նկատմամբ և ամրապնդել իշխանությունը: Պետք է նշել, որ Մյասնիկյանին հաջողվեց կյանքի կոչել իր առջև դրված խնդիրը: Նա մեծ ժողովրդականություն էր վայելում հանրապետությունում: Մյասնիկյանի հեղինակությունն ավելի ամրապնդվեց, երբ Պարսկաստանից վերադարձան տարագրված հայ մտավորականներից շատերը: Առհասարակ, Մյասնիկյանը մտավորականության բարեկամն ու սիրելին էր: Հատկապես մտերմիկ էին նրա հարաբերությունները Եղիշե Չարենցի հետ, իսկ նախկինում, մինչև մահը Վահան Տերյանի մտերիմ ընկերն էր: Ալեքսանդր Մյասնիկյանի մեծ վաստակը պիտի համարել այն, որ նա կարողացավ տեռորի և անվստահության այդ տարիներին համախմբել ցաքուցրիվ հայ մտավորականությանը: Նրա կանչով Հայաստան վերադարձան Ալեքսանդր Թամանյանը, Հրաչյա Աճառյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդարիանը, Ռոմանոս Մելիքյանը, Լեոն, ուրիշներ:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։download

Facebooktwitterlinkedin