ԿԱՐՍ

1054 թվականին սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա: Սակայն Կարսի տակ սելջուկները չարաչար պարտություն են կրում: Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում: Չնայած վտանգն արդեն հեռացել էր, Կարսի Գագիկ Բագրատունի թագավորը վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից` 1064 թվականին իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենն ստանալով Գամիրքում Ծամնդավի իշխանությունը` տեղափոխվում է Բյուզանդիա: Այսպես անփառունակ վախճան ունեցավ Կարսի թագավորությունը ևս:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Armenian-Cathedral-of-Kars

Facebooktwitterlinkedin