Նա մանրամասն ուսումնասիրեց իր քայլերը և Սողոմոն Թեհլերյանին պատրաստեց առաջին սպանությանը: Շատ չանցած շանսատակ եղավ Թալեաթը: Նրան հետևեցին Արշավիր Շիրակյանի. Արամ Երկանյանի, Միսաք Թոռլաքյանի, մյուսների արձակած գնդակները, որոնք տապալեցին երիտթուրքերի ու մուսավաթական Ադրբեջանի պարագլուխներին: Ավելորդ չէ նշել, որ ՙՆեմեսիսի՚ բազուկն իջավ նաև մի քանի հայ դավաճանների ու մատնիչների գլխին ևս:
Շահան Նաթալիի իրականացրած գործողությունները ոչ միայն պատժիչ և բարոյական նշանակություն ունեին, այլև քարոզչական: Հենց նա Սողոմոն Թեհլերյանից պահանջեց Թալեաթին տապալելուց հետո չփախչել և հանձնվել Գերմանիայի իշխանություններին: Թեհլերյանի դատարավությունը վերածվեց երիտթուրքերի դատավարության: Փաստորեն դա առաջին քայլն էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին
Շահան Նաթալի

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։