ԱՐՏԱՇԱՏ

Որքանով է հավաստի Հաննիբալի մասնակցությունը Արտաշատի կառուցմանը, հարց է. պարզ է սակայն, որ հռոմեացի պատմիչները իրենց երկերում Արտաշատը հիշատակելիս հաճախ հայոց քաղաքամայրը կոչում էին ՙՀայկական Կարթագեն՚:
Արտաշատը շեն ու մեծ քաղաք է եղել` շրջապատված այգիներով, շեն արվարձաններով: Բուն քաղաքում հայոց արքաները ոչինչ չեն խնայել շքեղություն ու ճոխություն ապահովելու համար: Քաղաքը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով ու ամրություններով: Քաղաքի կենտրոնում բլրի վրա գտնվում էր միջնաբերդը արքայական պալատով, Խոր Վիրապի նշանավոր զնդանով, ապարանքներով, աշխարհիկ ու հոգևոր շինություններով: Վերջինիս մեջ աչքի էր ընկնում քաղաքի հովանավոր Անահիտ աստվածուհուն նվիրված շքեղ տաճարը: Միջնաբերդը բուն քաղաքից տարանջատված էր երկշերտ բարձր պարիսպներով:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

ai296601-471x400

Facebooktwitterlinkedin