ՍԱՐԳԻՍ ԿԱՍՅԱՆ

Բանտից ամիսներ անց ազատվելուց հետո Կասյանն անցավ Վրաստան և իր քայքայիչ աշխատանքները շարունակեց այնտեղ: Վրաստանի իշխանությունները ձերբակալում են Կասյանին, սակայն վերջինս կրկին ազատ է արձակվում Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների միջամտությամբ և անցնելով Ադրբեջան` այնտեղից շարունակում է իր քայքայիչ գործունեությունը սեփական հայրենիքի դեմ: Փաստորեն հենց Արմենկոմը եղավ միջնորդը բոլշևիկյան Ռուսաստանի, Քեմալական Թուրքիայի միջև` կործանելու Հայաստանի Հանրապետությունը: Բոլշևիկա-թուրքական դաշինքը սանձազերծեց թուրք-հայկական պատերազմը, թուրքերը Ռուսաստանի տրամադրած զենքով Ադրբեջանի զինված աջակցությամբ ծնկի բերեցին Հայաստանի հանրապետությանն ու ծվատեցին առանց այն էլ բզկտված երկիրը:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

download

Facebooktwitterlinkedin