ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Քրիստոնեության օրոք Անահիտ Աստվածամորը փոխարինելու եկավ Մարիամ Աստվածածնի պաշտամունքը և Անահիտի պաշտամունքի շատ տարրեր պահպանվեցին այս տոնի մեջ:
Ամեն դեպքում` Խաղողօրհնեքի հիմնական գաղափարը բերքի օրհնությունն է: Քանի որ տոնը նշվում է խաղողի հասունացման շրջանում և ավանդաբար այս օրը խաղող է օրհնվել, առաջին ողկույզը ճզմվել, ժողովուրդն այն ավելի շատ ընկալում և նշում է որպես խաղողօրհնեք, քան Աստվածածնի վերափոխման օր:
Այս օրը քաղված առաջին ողկույզները մարդիկ եկեղեցի են տանում, որպեսզի քահանան օրնի: Սա անշուշտ, բնապաշտական ժամանակներից եկող սովորույթ է և հնագույն ժամանակներում նույն ծեսը կատարվել է հայոց տաճարներում քրմերի կողմից:
Այս տոնակատարությունը երբեմն բաց դաշտում էր կատարվում: Սա անշուշտ, հարմարեցվել է մարդկանց կենցաղին. որպեսզի ուխտավորները բոլորն առանձին առանձին խաղող չքաղեն և եկեղեցի չտանեն, ուղղակի հրավիրում են քահանային դաշտ, ուր նա օրհնում է խաղողի վազերը:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
download

Facebooktwitterlinkedin