Բավական մութ է այս պատմությունը: Հավանաբար, ճիշտ կլինի Անդրանիկի վարմունքը մեկնաբանել նրա և Ազգային խորհրդի միջև տարաձայնություններով: Համենայնդեպս, Անդրանիկի վարմունքը երբեք չի արդարացվում ոչ մի ռազմավարական պատճառաբանությամբ:
Նախ, Ղարաքիլիսա-Թիֆլիս երկաթուղու հատվածը, որ ՙհսկում՚ էր Անդրանիկը, գտնվում էր հայկական ուժերի թիկունքում և երկաթուղուն ոչ ոք չէր սպառնում: Բացի այդ, Լոռու ձորում երկաթուղու հսկողության կարիք էլ չկար. ուղղակի Ղարաքիլիսայի անկումից հետո երկաթուղով թուրքերի շարժը կասեցնելու համար կարելի էր պայթեցնել Դեբեդի վրայի կամուրջներից կամ բազում թունելներից մեկը և երկաթուղու պահպանության համար մարտունակ և մեծաքանակ զորաբանակ Դսեղում նստեցնելն ուղղակի անիմաստ էր: Փաստը ցույց տվեց նաև, որ Ղարաքիլիսայի անկումից հետո ինքն Անդրանիկը նահանջեց նաև Դսեղից, թողնելով թե երկաթուղին, թե առհասարակ ճակատը բախտի քմահաճույքին:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։