Պատերազմը սկսվեց 1914 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ նոյեմբերին արդեն հայկական կամավորական ջոկատները կազմ ու պատրաստ, զինավառ, մեկնեցին ճակատ: Նախապես կազմավորվեցին չորս կամավորական ջոկատներ` Անդրանիկի, Քեռու /Արշակ Գավաֆյան/, Դրոյի և Համազասպի հրամանատարությամբ: Հետագայում կամավորների թվի ավելացման հետ ձևավորվեցին ևս երեք կամավորական ջոկատներ` Վարդանի, Արշակ Ջանփոլադյանի և Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ: Հայ կամավորական խմբերում ընդհանուր առմամբ զենքի էին կոչված մոտ 7000 մարտիկներ: Տասնյակ հազարավոր հայ մարտիկներ մաքառում էին ռուսական կանոնավոր զորքերի կազմում:
Մեկնելով ճակատ` հայ կամավորները անձնվիրաբար ծառայեցին: Հայկական ջոկատներն աչքի ընկան ամենապատասխանատու վայրերում: Նշանակալից էին հատկապես Դիլմանի ճակատամարտը, Վանի օպերացիան, Երզնկայի օպերացիան:
Շատ չանցած` ռուսական կաբինետը լուծարեց հայկական կամավորական ջոկատները և դրանց հիմքով կազմավորեցին վեց հայկական հրաձգային գումարտակներ, որոնք կռվում էին ռուսական կանոնավոր բանակի կազմում:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍ

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։