Շուշին Արցախի մելիքների հզոր պատվարներից էր: 1720 ական թվականներին Արցախի զորքերի ընդհանուր հրամանատար Ավան հարյուրապետը այստեղ հաստատեց իր Սղնախը` հզոր հենակետը: 1726 թվականին նա այստեղ հաղթական ճակատամարտ տվեց Օսմանյան 40000-ոց զորքին:
Միայն 18-րդ դարի երկրորդ կեսին մելիք-Շահնազար Բ դավաճանելով Խամսայի մելիքությունների միասնությանը, բնակավայրը հանձնեց քոչվոր Ջևանշեր ցեղի առաջնորդ Փանահ Ալիին: Վերջինս հաստատվելով տեղում` բերդաքաղաքը ամրացրեց և դարձրեց իր նորաստեղծ խանության կենտրոնը: Խամսայի մելիքները չհաշտվելով իրավիճակի հետ` պատերազմի ելան նվաճողի դեմ, սակայն ավաղ, չկարողացան ընկճել թուրքին: Փանահ խանին հաջորդած Իբրահիմ խանն ավելի ամրապնդեց իր իշխանությունը Արցախում: Այդ ժամանակներից սկսած, Շուշիում հաստատվեց նաև հոծ թուրք բնակչություն:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
ՇՈՒՇԻ


Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։