ՎԱՆԱ ԻՇԽԱՆԸ

Հենց Շուշվա թեմական դպրոցից է գալիս Իշխանի և Արամ Մանուկյանի ծանոթությունն ու մտերմությունը:
Լինելով ըմբոստ ու չհանդուրժող բնավորության տեր պատանի` Նիկոլ Պողոսյանը կոնֆլիկտի մեջ մտավ դպրոցի տնօրեն Բենիկ վարդապետի հետ և ստիպված լքեց դպրոցը` տեղափոխվելով Երևան, ուր շարունակեց ուսումը տեղի թեմական դպրոցում:
Երևանում ավելի բացահայտվեց Նիկոլի բնատուր ըմբոստ ոգին և նա անմիջապես ներգրավվեց գործող գաղտնի խմբակներին, որոնց նպատակը երիտասարդության շրջանում ազգային ինքնագիտակցության ձևավորումն էր: Այս խմբակներում էլ ծանոթացավ հայ ազատամարտի ևս մեկ նշանավոր ներկայացուցչի` Արտո Շահխաթունու հետ, ով հետագայում Արամի հետ կազմակերպեց Երևանի նահանգի ինքնապաշտպանությունը թուրքական ներխուժման դեմ:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

ishx

Facebooktwitterlinkedin