ՌՈՄԱՆՈՍ Ա ԼԵԿԱՓԵՆՈՍ

Ռոմանոս Ա Լակեփանոս կայսրը Բյուզանդիայում գահակալեց 920-940 թվականներին։

Նա ծնվել է 870 թվականի հունիսի 15-ին։

Լեկափենոսները հասարակ ծագում ունեին։ Ապագա կայսրի հայրը՝ հայազգի շինական էր, հայտնի  Թեոֆիլակտոս Սվաստակտ անունով։ Սվաստակտ նշանակում է Անտանելի։ Նա վաստակել էր այդ մականունն իր անհաշտ բնավորության պատճառով։ Թեոֆիլակտոսը ապրում էր Մալաթիայի մերձակայքում, փոքրիկ մի գյուղում։ Նա ծառայության է անցել բյուզանդական բանակում և Տևրիկի ճակատամարտում փրկել էր Վասիլ Ա կայսրի կյանքը, որի համար կայսրը նրան առատորեն վարձատրեց․ պաշտոն տվեց կայսերական թիկնազորում և հարուստ կալվածքներ շնորհեց։

Թեոֆիլակտոսի ավագ որդին էր Ռոմանոսը, որ աչքի էր ընկնում քաջությամբ, փառատենչությամբ, ուշիմությամբ և խորամանկությամբ։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin