ԿՈՍՏԱՆԴ Բ ԿԱՅՍՐ

Կոստանդ Բ կայսրը Բյուզանդիայում գահակալել է 641-668 թվականներին։

Նա որդին էր Կոստանդին Գ կայսրի, և ծնվել է 630 թվականին։ Նրան անվանակոչել են պապի անունով Հերակլիոս, բայց պատմության մեջ մնաց որպես Կոստանդ կամ Կոստաս։

Կոստանդ Բ գահակալեց ծանր պայմաններում։ Կայսրությանն արևելքից սպառնում էին արաբները, արևմուտքից՝ լանգոբարդները, իսկ Բալկաններում՝ սլավոնները։

Նա գահ բարձրացավ հայազգի զորավար Վալենտիանոս Արշակունու շնորհիվ, որը Կոստանդին գահ բարձրացրեց և ինքը դարձավ նրա խնամակալը։ Վալենտիանոսը հայկական զորագնդերի օգնությամբ գրավելով մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը՝ կտրել տվեց Կոստանդի եղբայր  Հերակլիոսի քիթը, Մարտինա կայսրուհու լեզուն և աքսորեց նրանց՝ գահը հանձնելով Կոստանդին։ Վալենտիանոսը կայսրին ամուսնացրեց իր դստեր՝ Ֆաուստի հետ։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin