ԼԵՎՈՆ  Գ  ԿԱՅՍՐ

Լևոն Գ կայսրը Բյուզանդիայի գահին, հիմնադիրն էր Իսավրական դինաստիայի։ Գահակալել է 717-741 թվականներին։ Նա անվախ էր, քաջ, անվեհեր, ունակ անակնկալ ու վճռական որոշումներ կայացնելու և համարվում էր Բյուզանդիայի լավագույն զորավարներից մեկը։ Բարձրահասակ էր, գեղեցկադեմ։ Տիրապետում էր հայերենին, հունարենին, արաբերենին։ Կրթություն չէր ստացել, բայց աչքի էր ընկնում բնական խելքով ու տաղանդով։

Լևոն կայսրը ծնվել է մոտավորապես 675 թվականին,  Մարաշում, իսկ իր տոհմի ծագումը Կիլիկիային մոտ գտնվող  Իսավրիա բնակավայրից է, որից էլ կայսերական դինաստիան կոչվեց Իսավրական։ Բյուզանդական պատմիչ Թեոփանոս Խոստովանողը նշում է, որ Լևոնը հայ էր։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin