ՌՈՄԱՆՈՍ Բ

Ռոմանոս Բ կայսրը ծնվել է 938 թվականին։ Բյուզանդիայի կայսր է եղել 959-963 թվականներին։ Նա որդին ու հաջորդն էր Կոստանդին Ծիրանածին կայսրի և Ելենա Լեկափենոս կայսրուհու։ Գահ բարձրացավ հորը թունավորելով սպանելուց հետո։

Կայսր դառնալով՝ Ռոմանոս Բ արքունիքից հեռացրեց բոլոր աստիճանավորներին, որոնք հոր կառավարման տարիներին աշխատել էին և նրանց փոխարինեց իր ընկերներով։

Ռոմանոսի կառավարման ժամանակ զենքով փայլեց հայազգի զորավար Նիկեփորաս Փոկասը, որը ի վերջո ազատագրեց Կրետե կղզին և արևելքում վճռական առավելության հասավ արաբների նկատմամբ։  Կրետեի գրավումը Նիկեփորոս Փոկասն իրականացրեց հայկական բանակով, որին միացան նաև ռուս և սկանդինավցի վարձկանները։ Փոկասը կղզում իսկական սպանդ սարքեց՝ սրակոտոր անելով բոլոր արաբներին և ծովահեններին։ Ապա, Փոկասը կղզին վերաբնակեցրեց հայերով և հույներով։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin