ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉՄՇԿԻԿ ԿԱՅՍՐ

Հովհաննես Չմշկիկը Բյուզանդիայի ամենազորեղ կայսրերից էր, անվանի զորավար, որն իր սրով ու քաջությամբ կերտեց Բյուզանդիայի փառքը։

Նրա ժամանակակից պատմիչ Լև Դիակոնը այսպես է նկարագրել Չմշկիկին. «Սպիտակ դեմք ուներ, շիկահեր մազեր, թաց ու կապույտ աչքեր, սուր հայացք, փոքրիկ ու բարակ քիթ, կարմրավուն մորուք: Նա ցածրահասակ էր, սակայն լայն թիկունք ու մեջք ուներ: Անհավատալի ուժի տեր էր, հերոսական հոգին անպարտելի էր ու անհասկանալի էր, թե ինչպես էր տեղավորվում այդքան փոքր մարմնի մեջ: Նա առանց վախի հարձակվում էր ամբողջական զորքի վրա և ջախջախելով թշնամուն՝ թռչնի արագությամբ վերադառնում էր իր բանակի մոտ ողջ և առողջ: Նա բոլորին զարմացնում էր իր առատաձեռնությամբ ու բարեգթությամբ: Յուրաքանչյուրը, ով նրանից որևէ բան էր խնդրում, երբեք հուսախաբ չէր լինում: Բոլորին սիրով ու բաց սրտով էր վերաբերվում: Եթե նրան չթունավորեին, նա միգուցե կայսերական ողջ գանձարանը բաժաներ աղքատներին, սակայն Հովհաննեսի թերությունն այն էր, որ նա խնջույքների ժամանակ չափազանց շատ էր խմում և տրվում էր մարմնական հաճույքներին»:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin