ՆԻԿԵՓՈՐԱՍ  ՓՈԿԱՍ  ԿԱՅՍՐ

Նիկեփորաս Փոկասը Բյուզանդիայի և համաշխարհային պատմության փառահեղ զորավարներից է, Բյուզանդիայի կայսր է եղել 963-969 թվականներին։

Փոկասին ժամանակակիցներից ոմանք նկարագրում են որպես ստախոս, փոքրոգի, նենգ ու խարդախ, բիրտ ու վայրենի մարդու։ Մյուսները՝ ազնվագույն, բարեպաշտ ու արդարամիտ։

Բայց բոլորը միակարծիք են, որ Փոկասը հավասարը չուներ քաջության, ուժի, հնարամտության մեջ, աշխատասեր էր ու հետամուտ Բյուզանդիայի փառքին։ Նա երբեք չի տրվել զեխություններին, անգամ գահ բարձրանալուց հետո՝ ապրում էր համեստ, զինվորական կենցաղով և բարեպաշտ հավատացյալ էր։

Նա պատկանում է Փոկասների հռչակավոր ընտանիքին, որը սերում է Մամիկոնյաններից։ Ժամամանակակից պատմիչը նրան այսպես է նկարագրել․ Թխամաշկ էր, սև, գանգուր մազերով, սև աչքերով ու խիստ հայացքով։ Քիթն ուղիղ էր, ունքերը՝ թավ, լայն ուսեր ու մեծ կուրծք ուներ, ամեհի ուժի տեր էր, ինչպես Հերակլեսը։ Մորուքը սև էր և ուղիղ, այտերին՝ տեղ-տեղ ճերմակած։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin