Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Սյունիք

Սյունիքի մարզը Հայաստանի ամենահարավային մարզն է: Մարզի տարածքը կազմում է 4506 քառ. կմ, բնակչությունը՝ 153.000 մարդ: Մարզում առկա են 109 բնակավայրեր, որոնցից քաղաքներ են յոթը՝ Կապան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Սիսիան, Քաջարան:

Հուշարձաններ ....

ՏԱԹԵՎԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ

Եթե արդեն Հայաստանում եք, ապա մի հապաղեք, ուղևորվեք հարավ՝ օգտվելու Գինեսի ռեկորդակիր, աշխարհի ամենաերկար ճոպանուղու ծառայություններից: Այն Ձեզ հնարավորություն կտա հիանալ Որոտանի կիրճի աննկարագրելի գեղեցկությամբ…

ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ

Մարդկային երևակայությունն անսահման է: Դուք դրանում կհամոզվեք՝ այցելելով Սյունիքի մարզի Հին Խնձորեսկ լքյալ գյուղ…

ՔԱՐԱՀՈՒՆՋ

Քարահունջ անվանումը բացատրվում է իբրև խոսող քարեր: Քարահունջ անունից են ծագում Անգլիայի Սթոունհենջ, Ֆրանսիայի Քարնակ, Իռլանդիայի Քալենիշ անունները (բոլորն էլ հնագույն երկնադիտարաններ են` տարիքով ավելի փոքր): Հնագույն Անգլո-սաքսոնական ժամանակագրություն գրքում (8-րդ դար) գրված է, որ Անգլիայի (Բրիտանիայի) առաջին բնակիչները բրիտներն են, որոնք եկան Արմենիայից:

ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑ

Շիկահողի արգելոցը աչքի է ընկնում բուսատեսակների ու կենդանական աշխարհի բազմազանությամբ ու Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկն է…

ՏԱԹԵՎ

Հռչակավոր վանական այս համալիրը Հայաստանի հոգևոր, մշակութային, քաղաքական կյանքում մեծ դերակատարում է ունեցել: Շատ գիտնականներ Տաթևի վանքի տարածքում նախաքրիստոնեական աստղադիտարան են տեսնում: Ամեն դեպքում՝ Տաթևը դեռ շատ չբացահայտված գաղտնիքներ ունի…

ՈՒՂՏԱՍԱՐ

Ուղտասարում կարող եք ականատեսը լինել բնության հրաշքին: Այստեղ եղանակը փոխվում է վայրկյանական. Պարզ արևին անմիջապես կարող է հաջորդել ձնաբուքը… Ուղտասարը վաղուց դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Այստեղ կարող եք տեսնել մարդու արարած առաջին արվեստի գործերը՝ նախնադարյան ժայռապատկերները, որոնք Ուղտասարում հազարավոր են…

ՎԱՀԱՆԱՎԱՆՔ

Ավանդույթը պատմում է, որ Սյունաց Վահան իշխանը դիվահար է լինում, այդ պատճառով հրաժարվելով աշխարհիկ կյանքից՝ ճգնում է: Երբ բուժվում է՝ ի նշան երախտագիտության, 911 թվականին կառուցում է այս հոյակապ վանական համալիրը:

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

Դեռևս 4-րդ դարում այստեղ եկեղեցի է կառուցվել և նշանավոր ուխտատեղի է եղել, որ հայտնի էր հատկապես օձի խայթոցի դեմ հրաշագործ բուժամիջոցով…