Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՔԱՐԱՀՈՒՆՋ

Ամբողջ աշխարհը գիտե անգլիական Սթոուհենջի մասին, բայց ոչ ոք չգիտի, թե Սթոուհենջ բառը որտեղից է ծագում: Աշխարհի ամենահին աստղադիտարանը գտնվում է Հայաստանում՝ երկրի հարավում՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ոչ հեռու, Երևան քաղաքից 200 կմ հարավ, ծովի մակարդակից 1770 մետր բարձրության վրա: Քարահունջի ողջ տարածքը զբաղեցնում է 7 հա մակերես: Քարահունջ անվանումը բացատրվում է իբրև խոսող քարեր: Քարահունջ անունից են ծագում Անգլիայի Սթոունհենջ, Ֆրանսիայի Քարնակ, Իռլանդիայի Քալենիշ անունները (բոլորն էլ հնագույն երկնադիտարաններ են` տարիքով ավելի փոքր): Հնագույն Անգլո-սաքսոնական ժամանակագրություն գրքում (8-րդ դար) գրված է, որ Անգլիայի (Բրիտանիայի) առաջին բնակիչները բրիտներն են, որոնք եկան Արմենիայից: Շատ հետաքրքիր է, որ Անգլիայի Սթոունհենջից մինչեւ Եգիպտական բուրգեր եւ մինչեւ Քարահունջ գրեթե նույն հեռավորությունն է: Քարահունջն իրավամբ, աշխարհի հնագույն աստղադիտարանն է և նրա տարիքն անցնում է 7500-ից: Մեգալիթյան ողջ հուշարձանը բաղկացած է 0,5-ից մինչև 3 մ բարձրությամբ առանձին քարերից կամ քարախմբերից, որոնց կշիռը երբեմն կազմում է մինչև 10 տոննա: Քարերի վերին հատվածում անցքեր են բացված, ուր հավանաբար տեղադրվել են աստղադիտական գործիքները: Անցքերն ունեն 4-5 սմ տրամագիծ և գտնվում են քարերի գագաթներից 15-20 սմ ներքև։ Անցքերը երկու կողմից կոնաձև լայնանում են մինչև 12սմ։ Ամցքերը պատրաստվել են օբսիդիանի միջուկներ ունեցող թրծված կավե գործիքներով և ներսի կողմի մակերեսը մաքուր է ու ողորկ։ Քարերի մի մասը նախատեսված է եղել աստղերի, մի մասը՝ լուսնի ուսումանսիրման համար: Ընդհանուր առմամբ, 222 քարերից անցքեր ունեն 84-ը: Առհասարակ, Քարահունջի քարերի դասավորությունը կրկնում է Կարապի (անգղի) համաստեղության աստղերի դիրքը: Նույնատիպ թևերի բացվածք ունի նաև Արևմտյան Հայաստանում պեղվող Պորտասարում (Գյոբեգլի Թեփե) հայտնաբերված նախապատմական աստղադիտարանիքանդակներից մեկի վրայի պատկերած անգղը: Հուշարձանի կենտրոնում եղել է տաճար, որ իր չափսերով համապատասխանում է Գառնու տաճարին: Հայ և օտարազգի շատ գիտնականներ են ուսումնասիրել Քարահունջը և եկել եզրահանգման, որ հանիրավի, այն աշխարհի հնագույն աստղադիտարանն է: