Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՏԱԹԵՎԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ

Տաթևի թևեր (Տաթևեր), ճոպանուղին աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է: Այն միմյանց է կապում Սյունիքի մարզի Հալիձոր գյուղը և Տաթևի վանքը: Ճոպանուղին շահագործման է հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից 250 կմ հարավ: Ճոպանուղու ռեկորդային երկարությունը արձանագրել են «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» ընկերության տեսուչները 2010թ.-ի հոկտեմբերի 23-ին: Օդային անցուղին ձգվում է 5752 մ` 1.4 կմ-ով գերազանցելով այս կատեգորիայի ռեկորդակրին` Սանդիա Պիկ հետադարձելի ճոպանուղուն (ԱՄՆ, Նյու Մեքսիկո նահանգ): Մեկնարկային «Հալիձոր» և ընդունող «Տաթև» կայանների միջև ընթացքը տևում է 12 րոպե: Խցիկները շարժվում են միջինում 10 մ/վ արագությամբ: Յուրաքանչյուր խցիկ տեղավորում է 25 մարդ և մեկ վագոնավար: Ճոպանուղին ժամում կարող է սպասարկել առավելագույնը 200 մարդու: Ամենաբարձր կետում (320 մ) խցիկը մի պահ անշարժանում է կիրճի վրա, որպեսզի ուղևորները կարողանան հիանալ Սյունյաց սարերի անկրկնելի, հոգեցունց գեղեցկությամբ: