Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Սյունիք ....

Սյունիքի մարզը Հայաստանի ամենահարավային մարզն է: Մարզի տարածքը կազմում է 4506 քառ. կմ, բնակչությունը՝ 153.000 մարդ: Մարզում առկա են 109 բնակավայրեր, որոնցից քաղաքներ են յոթը՝ Կապան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Սիսիան, Քաջարան:

Մարզը հյուսիսից սահմանակից է Վայոց ձորին, արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությանը, հարավից՝ Իրանի իսլամական հանրապետությանը, արևելքից՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությանը:

Մարզկենտրոնը Կապան քաղաքն է:

Սյունիքի մարզով են հոսում Որոտան և Ողջի գետերը: Ամենաբարձր կետը Կապուտջուղ լեռն է՝ 3904 մետր:

Մարզի տարածքով են անցնում դեպի Իրանի իսլամական հանրապետություն և դեպի Ստեփանակերտ տանող միջպետական մայրուղիները:

Սյունիքի մարզի պատմական և բնական հուշարձաններն են. Տաթևի վանական համալիրը, աշխարհի հնագույն աստղադիտարանը՝ Քարահունջը, Հին Խնձորեսկը, Որոտնավանքը, Վահանավանքը, Շիկահողի արգելոցը…

Սյունիքի մարզում է գտնվում աշխարհի ամենաերկար՝ Տաթևի ճոպանուղին: