Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ

Հին Խնձորեսկը լքյալ գյուղ է, որ հիմա դարձել է պատմական հուշարձան բաց երկնքի տակ: Այն գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մատույցներում, գրեթե 3 կմ ձգվող դարավանդի լանջերին: Հին Խնձորեսկը ամենամեծ գյուղն է եղել Արևելյան Հայաստանում. Այստեղ շուրջ 4200 բնակիչ է եղել, և գյուղը դատարկվել է 1950-ական թվականներին: Հին Խնձորեսկի մասին հիշատակությունները հասնում են 14-րդ դար: Այս գյուղի առանձնահատկությունն այն է, որ սովորական տներ այստեղ չկան: Բոլոր տները ժայռափոր են, երբեմն՝ 20-30 մետր բարձրության վրա: Տներ մագլցել են պարաններով կամ գետնուղիներով: 2012 թվականին այստեղ կառուցվել է 160 մ երկարությամբ մետաղական կամուրջ, ինչի շնորհիվ զբոսաշրջիկներն ավելի կարճ ժամանակամիջոցում կարող են հայտնվել մարդկային անսահման երևակայության արդյունքում կերտված այս լքյալ բնակավայրում: